ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան հայտարարել է, թե ՀՀ-ից հազարավոր ադրբեջանցիներ են վտարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+13.09 oC

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան հայտարարել է, թե ՀՀ-ից հազարավոր ադրբեջանցիներ են վտարվել

18:42 10.04.2019

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ արձագանքեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթին, նշեց, որ նա «ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդում»:

Փաշաևան հայտարարեց, թե Հայաստանից վտարվել են հազարավոր ադրբեջանցիներ, հիշատակեց Խոջալուի դեպքերը, ադրբեջանցի փախստականների խնդրի մասին խոսեց, կարծիք հայտնեց, որ բոլոր պետությունները պետք է այս թեմային հարկ եղած ուշադրությունը դարձնեն:

Նա ասաց, որ իրենք բազմակրոն պետություն են, հանդուրժող են, քաղաքակրթությունների միջև երկխոսության հարցում նախաձեռնողականություն են ցուցաբերել:

«Մեզ ընդհանուր մոտեցում է պետք, որպեսզի տեղի ունեցածը չկրկնվի»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը նշել է մահացու մաշկային հիվանդության առաջին նշանները

09:28 14.05.2024

Բժիշկը նշել է մահացու մաշկային հիվանդության առաջին նշանները

Խալերի արագ աճը և անհասկանալի սահմանների հայտնվելը մելանոմայի առաջին նշաններից են, զգուշացրել է իսրայելական Manor Medical բժշկական կենտրոնի բժիշկ և բժշկական տնօրեն Ալեքսանդր Կանևսկին։ Բժիշկը Lente.ru-ին նշել է մահացու հիվանդության այս և այլ ախտանիշներ։ Բժշկի խոսքով՝ մելանոմայի վտանգը կայանում է նրանում, որ քաղցկեղի մյուս տեսակների համեմատ քաղցկեղի այս տեսակն ունի մահացության ավելի բարձր ցուցանիշ։ «Ցավոք, […] ...

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

09:11 14.05.2024

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է. «Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ […] ...

Ամենահարուստների ցուցակում ընդգրկված ավստրալացի 81-ամյա միլիարդատերը գաղտնի նշանվել է իրենից 43 տարով փոքր կնոջ հետ

08:56 14.05.2024

Ամենահարուստների ցուցակում ընդգրկված ավստրալացի 81-ամյա միլիարդատերը գաղտնի նշանվել է իրենից 43 տարով փոքր կնոջ հետ

Ավստրալացի միլիարդատեր Ռոբերտ Ուայթը, ով իր ունեցվածքով երկրում զբաղեցնում է 141-րդ տեղը, գաղտնի նշանադրվել է 38-ամյա Ալեսանդրա Էդդիի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ե՛վ Ուայթը, և՛ Էդդին գաղտնի են պահել նշանադրությունը, սակայն այդ մասին իմացել է ավստրալական The Sunday Telegraph տաբլոիդը։ Միաժամանակ Daily Mail-ի աղբյուրները պնդում են, որ միլիարդատերը դեռ ամուսնության առաջարկ չի […] ...

ՀԱՄԱՍ-ը ծրագրում էր գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում. Times

08:32 14.05.2024

ՀԱՄԱՍ-ը ծրագրում էր գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում. Times

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ծրագրում էր գաղտնի բազաներ ստեղծել Թուրքիայում և Իսրայելի հարևան այլ երկրներում՝ հրեական պետության հետ կապված թիրախների դեմ հարվածները համակարգելու համար, պնդում է Times թերթը՝ վկայակոչելով Գազայի հատվածում իբր առգրավված փաստաթղթերը։ «ՀԱՄԱՍ»-ը նախատեսում էր գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում և ահաբեկչական բջիջներ այլուր՝ հարևան երկրներում իսրայելական թիրախների դեմ հարձակումները համակարգելու համար»,- գրում է հրատարակությունը։ […] ...

Բլինքենը Կիև է ժամանել չհայտարարված այցով

08:19 14.05.2024

Բլինքենը Կիև է ժամանել չհայտարարված այցով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։ «Բլինքենը Կիև է ժամանել երեքշաբթի չհայտարարված դիվանագիտական ​​առաքելությամբ։ Բլինքենը կընդգծի Բայդենի վարչակազմի հավատարմությունը Ուկրաինայի պաշտպանությանն ու երկարաժամկետ անվտանգությանը»,- հայտնում է Associated Press-ը։ Ինչպես պարզաբանել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, Բլինքենը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ […] ...

Դիետոլոգը ջուրն անվանել է ամենաարդյունավետ դետոքսը

08:11 14.05.2024

Դիետոլոգը ջուրն անվանել է ամենաարդյունավետ դետոքսը

Սննդաբան և թերապևտ Նատալյա Լազուրենկոն ջուրն անվանել է ամենաարդյունավետ դետոքսը: NewsInfo.Ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ ջուրը կարևոր է, եթե մարդ որոշի սկսել ճիշտ սնվել և ազատվել ավելորդ քաշից։ Մասնավորապես, այն օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսիններն ու մետաբոլիտները։ Ինչպես բացատրել է Լազուրենկոն, նիհարելիս մարդն այրում է ճարպային պաշարները, ինչպես նաև ազատվում ավելորդ հեղուկից, և […] ...

BACK_TO_TOP