Ի՞նչ օրակարգ ունի վարչապետը. SHANTNEWS.am-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում Ստրասբուրգից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+14.09 oC

Ի՞նչ օրակարգ ունի վարչապետը. SHANTNEWS.am-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում Ստրասբուրգից

11:23 11.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին և մի շարք հանդիպումներ կունենա:

SHANTNEWS.am-ի թղթակիցը վաղ առավոտից մանրամասներ է փոխանցում վարչապետի այցի օրակարգի մասին.

«ՀՀ վարչապետի պատվիրակությունը դեռ չի ուղևորվել Եվրոպայի խորհուրդ: Հենց այսօր վարչապետը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում, որից հետո կպատասխանի պատվիրակների հարցերին: Արդեն մոտ 2 տասնյակ պատվիրակ է հերթագրվել. շահագրգրռությունը մեծ է հատկապես ադրբեջանական կողմից»:

ՀՀ-ն ԵԽԽՎ-ում ունի 4 ներկայացուցիչ, Վրաստանը՝ 5, Ադրբեջանը՝ 6: SHANTNEWS.am-ի թղթակիցը փոխանցեց, որ ՀՀ վարչապետի ելույթը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 12-ին (Երևանի ժամանակով 14:00-ին):  ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ԵԽԽՎ-ի նախագահի հետ, ապա կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ, և նրանք հայտարարությամբ հանդես կգան:

Նիկոլ Փաշինյանը նաև կհանդիպի Վենետիկի հանձնաժողովի հետ, ապա կմասնակցի Ստրասբուրգում ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:

Այդ ամենից հետո վարչապետը հանդիպում կունենա հայ համայնքի հետ:

SHANTNEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից հետևում է իրադարձություններին և պարբերաբար նորություններ կհաղորդի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի թագավորը մայիսի 17-ին Մադրիդում կընդունի Ուկրաինայի նախագահին

18:32 14.05.2024

Իսպանիայի թագավորը մայիսի 17-ին Մադրիդում կընդունի Ուկրաինայի նախագահին

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը մայիսի 17-ին Մադրիդում կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին ասվում է թագավորական արքունիքի մամուլի հաղորդագրությունում։ «Հանդիպում Նորին Գերազանցություն Ուկրաինայի նախագահի հետ»,-ասված է միապետի` մայիսի 17-ի օրակարգում։ Ավելի վաղ` El Pas թերթը, հղում անելով կառավարական աղբյուրներին, հայտնել էր, որ Զելենսկին մոտ օրերս կայցելի Մադրիդ, որտեղ նա և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը […] ...

ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին

17:41 14.05.2024

ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին

Հնդկաստանի և Իրանի` Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման շուրջ համաձայնագիրը կարող է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մեզ հայտնի են այն տեղեկությունները, որ Հնդկաստանը և Իրանը պայմանագիր են ստորագրել Չաբահար նավահանգստի վերաբերյալ: Հնդկաստանի կառավարությունն ինքը կարող է խոսել Չաբահար նավահանգստի հետ […] ...

Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ

16:59 14.05.2024

Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցերի: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում […] ...

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

16:54 14.05.2024

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ […] ...

Oտարերկրացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկի

16:23 14.05.2024

Oտարերկրացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկի

Երկու օտարերկրացի փորձել են ապօրինի կերպով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկու ձուլակտորներ՝ թաքցնելով դրանք մանկասայլակի մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։ Դուբայից ժամանած օտարազգի զույգը՝ տղամարդ և կին, կասկածելի վարքագծով գրավել է Ստամբուլի միջազգային օդանավակայանի մաքսավորների ուշադրությունը։ Ոստիկանները ստուգել են մանկասայլակը և հայտնաբերել 73 կիլոգրամ ոսկու ձուլակտոր, որը թաքցված է եղել մանկասայլակի գաղտնի հատվածում։ Հաղորդվում է, […] ...

Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

16:16 14.05.2024

Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

Վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 450 000 մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահ քաղաքը Գազայի հատվածի հարավում Իսրայելի գործողության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հայտել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA): «Ռաֆահում դատարկ փողոցներ են, մինչ ընտանիքները փորձում են փախչել՝ անվտանգություն որոնելով։ UNRWA-ի գնահատումներով՝ մայիսի 6-ից Ռաֆահից բռնի տեղահանվել է շուրջ […] ...

BACK_TO_TOP