20:32 11.04.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է հայկական լրատվամիջոցներում իր մասին տարածվող որոշ լուրերի: Խոսքը մասնավորապես վերաբերում է ծառայողական մեքենայից հրաժարվելու փաստի ու որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից տարածվող այն լուրերին, որ նա, այնուամենայնիվ, շարունակում է օգտվել տրանսպորտային այդ միջոցից: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Վերջին օրերին «բացահայտումներ» են, որ տեղի են ունենում մամուլում, մասնավորապես նաև ծառայողական ավտոմեքենայից հրաժարվելու խոստումից իբր իմ հետ կանգնելու վերաբերյալ։ Էլ չեմ անդրադառնում, մեղմ ասած, անմակարդակ տեքստերի բառապաշարին, կարծում եմ, լրատվամիջոցների անունները նշելու կարիք էլ չկա։
Այնուամենայնիվ, պետք է անդրադարձ կատարեմ սույն մեղադրանքին, որպեսզի հասարակության մոտ տարընթերցում չլինի։
Երբ որոշում կայացվեց գրեթե 70 տոկոսով կրճատել վարչապետի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը, ես գրառմանս մեջ նշեցի այն պաշտոնատար անձանց ցանկը, ում ԿՑՎԱԾ ավտոմեքենաները կշարունակեն վերջիններիս սպասարկել։ Նույն գրառման մեջ նշված էր նաև ավտոմեքենաների ցանկ, որը նախատեսված էր հերթապահ ծառայություն մատուցելու համար։ Սրանք այն ավտոմեքենաներն են, որոնք սպասարկում են վարչապետի աշխատակազմի անխտիր բոլոր աշխատակիցներին, միայն և միայն աշխատանքային այցերի նպատակով։ Սա նշանակում է, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր նախկինում ունեին իրենց անձնական ծառայողական ավտոմեքենան՝ ծառայողական այցելությունների ժամանակ կօգտվեն հերթապահ ավտոմեքենաներից։ Հաշվի առնելով, որ ինքս հրաժարվել եմ ինձ ԿՑՎԱԾ ավտոմեքենայից, նույնը վերաբերում է իմ աշխատանքային այցերին ևս։ Այլ կերպ ասած՝ կցված ավտոմեքենան ծառայում է միայն մեկ պաշտոնյայի, իսկ հերթապահը՝ բոլորին։ Հետևաբար՝ բոլոր մանիպուլյատիվ «բացահայտումներն» առ այն, թե իբր ես իրենց բառապաշարով «շուստրիություն» եմ անում օգտվելով ծառայողական ավտոմեքենայից՝ աղերս չունեն իրականության հետ։ Վերահաստատում եմ ևս մեկ անգամ՝ հրաժարվել եմ ինձ կցված ծառայողական ավտոմեքենայից, բայց գործնական նպատակներով այցերին օգտվում եմ հերթապահ ավտոմեքենաներից, ինչպես և աշխատակազմի բոլոր մնացած աշխատակիցները։
P.S. Տվյալ հարցի կոնտեքստում մեկ այլ «սկանդալային բացահայտում» տեղի ունեցավ։ Պարզվում է՝ որպեսզի հանրության ուշադրությունը շեղեմ իմ դավադիր նպատակներից, հատուկ փոխել եմ իմ նախկին ավտոմեքենան և այժմ թաքուն պտտվում եմ Երևանի փողոցներով։ Պետք է այստեղ էլ հիասթափեցնեմ։ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ուղղակի հանձնել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ վերջինիս ավտոմեքենայի ընթացիկ ծախսերը ֆինանսապես անարդյունավետ էին դարձնում դրա շահագործումը։ Քանի որ մեր ավտոպարկում այլ ներկայացուցչական դասի ավտոմեքենա չկար, որոշում կայացրեցինք սույն Մերսեդեսը տրամադրել փոխվարչապետին՝ այն փոխարինելով Տոյոտա Պրադո մակնիշի մեքենայով։
P.P.S. Ամեն անգամ մտածում ես չանդրադառնալ նման անմակարդակ բամբասանքներին, և ամեն անգամ հասկանում ես, որ «Մեր հավաստի տեղեկություններով» նուրբ արվեստն ու դրա ազդեցությունը չի կարելի թերագնահատել»,- մասնավորապես գրել է Էդուարդ Աղաջանյանը:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...