13:47 12.04.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում տեղական ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերի պահպանմանը միտված նախագծերի քննարկման ժամանակ նշեց՝ համաձայն չէ տեսակետի հետ, որ տեղական արտադրությունները պետք է փակել, որովհետև հարևան երկրներն ավելի էժան արտադրանք են առաջարկում:
«Այսօր, եթե այդպես ընդունենք, աշխարհում շատ պետություններ կան, որ այսօրվա գործող արտադրություններից ինչ ունենք, կարող են ավելի էժան ապրանքներ առաջարկել: Հարևան Թուրքիան կարող է ամբողջ գյուղմթերքն ավելի էժան ներմուծել Հայաստան, բերեք՝ ամբողջ գյուղատնտեսությունը փակենք»,- ասաց նա:
Մադաթյանը նշեց, որ համամիտ է՝ մեկուկես տարի ժամանակով փորձեն այդ ճանապարհով տեղական արտադրողներին օգնել, սակայն թույլ չտալ, որ տեղական գործարանները քանդվեն, քանի որ հետո դժվար է լինելու վերականգնելը:
«Հարևան երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, մեկ-երկու տարի հետո շինարարությունը մեծ թափ է ստանալու, համոզված եմ, որ այդ ժամանակ այլ պատկեր ենք ունենալու: Խնդրում եմ կողմ քվեարկել, մեկ-երկու տարուց վերանայել մոտեցումները»,- ասաց նա:
Մադաթյանի ելույթին արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը: Նա չհամաձայնեց հնչած տեսակետի հետ, նշեց՝ տեղին չէր համեմատությունը:
«Լիագումար նիստի ընթացքում, համոզված եմ, «Բարգավաճ Հայաստանը» տարբեր օրինակներ կբերի, մենք էլ հակափաստարկները կբերենք: Սա հանրային հնչեղություն ունեցող հարց է, ավելի հանգամանալից կքննարկենք»,- ասաց նա՝ հորդորելով կողմ քվեարկել, մտքերի բախման արդյունքում գալ ճիշտ որոշման:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...