17:50 12.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ:
Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի մեկ տարվա գործունեությունը և այդ առիթով պատրաստված «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է կատարված աշխատանքը և մատնանշում դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները:
Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նաև մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքները, էլեկտրոնային արդարադատության զարգացման ուղենիշներն ու ճանապարհային քարտեզը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է Բարձրագույն դատական խորհրդին՝ գործունեության մեկ տարվա առթիվ: Նշելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դատական համակարգը մեր երկրի ամենակարևոր ինստիտուտներից են՝ նախագահ Սարգսյանն ասել է.
«Ցանկացած երկրում և մանավանդ Հայաստանում պետության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նախ և առաջ հանրության վերաբերմունքից դեպի դատարան և արդարադատություն։ Չի կարող լինել պետություն առանց արդարության, չի կարող լինել պետություն առանց արդարադատության»:
Նախագահի խոսքերով՝ պետության վերաբերմունքը դեպի հանրությունը և հակառակը՝ հանրության վերաբերմունքը դեպի իր սեփական պետությունը, չափվում են շատ պարզ չափանիշներով: Նա որպես օրինակ է բերել, թե ինչպես է փողոցում քայլող անձը վերաբերվում ոստիկանին.
«Եթե ոստիկանին վերաբերվում է որպես պետության ներկայացուցչի՝ խորին հարգանքով և համապատասխանաբար ոստիկանն իրեն պահում է որպես պետության ներկայացուցիչ, ապա կա ներդաշնակություն հանրության և պետական կառույցի միջև, կա ինչ-որ իմաստով արդար կառուցված պետություն»:
Ըստ Արմեն Սարգսյանի, որպեսզի դատենք արդար երկիր ենք, թե ոչ, կոռուպցիա կա, թե ոչ, պետք է նայել դատարաններին, և շատ էական է, որպեսզի դատական համակարգը լինի լավագույնը, հասարակության մեջ վստահություն առաջացնի։ Այս ճանապարհին նախագահը կարևորել է բարձրագույն դատական խորհրդի, ամբողջ դատական համակարգի, յուրաքանչյուր դատավորի դերը և, իհարկե, հանրության հետ կապը:
Մեկ տարվա գործունեության արդյունքը գնահատելով տպավորիչ՝ նախագահ Սարգսյանը ողջունել է ներկայացված էլեկտրոնային համակարգում արհեստական բանականության տարրերի օգտագործումը:
«Գովելի է, որ ինչ-որ իմաստով դասական և պահպանողական ինստիտուտը, որպիսին դատարանն է, առաջ է նայում, թե ինչպես պետք է փոխվի հանրության և աշխարհի հետ համընթաց»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սա ճանապարհ է, որով բոլորս պետք է անցնենք, որովհետև աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ»:
Նախագահի խոսքերով՝ դատավորի և դատական համակարգի աշխատանքը բացի միայն մեծ քանակությամբ տեղեկություններ հավաքելուց, անցնելու է հաջորդ քայլին՝ վերլուծության:
«Յուրաքանչյուր դատավորի, ինչպես նաև ձեր Խորհրդի համար արհեստական բանականությունը մի քանի տարի հետո դառնալու է լավագույն բարեկամը, որովհետև հնարավորություն է տալու ձեզ շատ ավելի արդյունավետ աշխատել, վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ: Արհեստական բանականությունը փոխելու է մեր կյանքը, և այդ փոփոխությունը մենք պետք է սկսենք այսօր»,– ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Նախագահը Բարձրագույն դատական խորհրդին մաղթել է նորանոր հաջողություններ և վստահեցրել, որ ի դեմս նախագահական ինստիտուտի, նրանք ունենալու են լավագույն բարեկամի, որը աջակցելու է, որպեսզի Խորհուրդը կայանա, աջակցելու է, որպեսզի մեր երկրում արդարության և արդարադատության նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվի, և մենք բոլորս մեր պետության և պետականության նկատմամբ լցվենք խորը հարգանքով:
Հանրապետության նախագահն այնուհետև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է Խորհրդի նոր շենքում՝ ծանոթացել պայմաններին և աշխատանքի կազմակերպմանը:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...