12:23 13.04.2019
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գյուղապետի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներից Համլետ Աբովյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, ներկայացնելով իրավիճակը, տեղեկացրել էր, որ գյուղապետի կողմնակիցները հարձակվել են ակցիայի մասնակիցներից մեկի տան վրա:
Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը SHANTNEWS.am-ին մեկ այլ պատկեր նկարագրեց: Նա հայտնեց, որ ցուցարարները վաղ առավոտյան հարձակվել են գյուղի դպրոցի տնօրենի տան վրա, ինչպես նաև երեկվա բախումների հետևանքով վիրավորված տղայի ծնողների վրա: Գյուղապետն ասաց, որ այդ տղան հիմա գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցում:
«Երեկվա իրենց վեճի շարունակությունն է, որ երկուս անց քանի րոպե 50-60 հոգով հարձակվել են դպրոցի վրա, դպրոցի աշխատողներին են տփել, հենց հիմա հիվանդանոցում են, պատկերացրեք՝ ինչ է կատարվում, որ հարձակվում են դպրոցի վրա, մարդիկ ուղեղ չունեն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցները պնդում են, որ գյուղապետի կողմնակիցներն են նախահարձակ եղել, Սարգսյանը պատասխանեց.
«Նման բան չկա, հետաքննությունը ցույց կտա, թող պարզի՝ ով ա, ով չի: Առավոտ շուտ իրենք հարձակվել են Հովոյի տան վրա, Հովոյին տփել-ջարդել-փշրել են, ամեն ինչ արել են, Հովոն արդեն զեկուցագիրը գրել է, ամեն ինչ արել է»:
Գյուղապետը հաստատեց, որ երկաթուղին փակ է:
«Հենց հիմա կանայք ճանապարհի վրա են, մի 30-40 հոգի մարդ՝ իրենց երեխեքով»,- նշեց նա:
Հարցին՝ ինչ է պատրաստվում անել լարված իրավիճակը թուլացնելու համար, Սարգսյանը պատասխանեց.
«Ոչ մի բան, ես չե´մ պատրաստվում հրաժարական տալ, չե´մ տա հրաժարական»:
Հրաժարականից զատ՝ այլ քայլերի մասին խոսելով՝ նա ասաց.
«Քայլեր ունեմ, որ պիտի աշխատեմ, որովհետև մաքուր եմ, արդար եմ: Էդ մարդիկ էլի, որ ցույց են անում իմ դեմ, էլի իմ ժողովուրդն են, ես իրենց շատ սիրում, հարգում եմ: Մի խավ է դա, որը փողեր է ներդնում, օրը 5 – 10 000 դրամ են տալիս, որ կանգնեն, ցույց անեն»:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...