Ձերբակալվել է Զարթոնքի գյուղապետի թոռը. Քննչական կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+21.09 oC

Ձերբակալվել է Զարթոնքի գյուղապետի թոռը. Քննչական կոմիտե

14:22 13.04.2019

ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ ձերբակալվողներից մեկը գյուղապետի՝ Պարույր Սարգսյանի թոռն է: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ: Գյուղացիների մի մասը գյուղապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են անցկացնում, նրանք փակել են երկաթուղին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

13:33 24.04.2024

Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ պետություններ ճանաչեն այն և դատապարտեն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ինքը ևս ընդունել պատմական ճշմարտությունը։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։ -Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք […] ...

Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:24 24.04.2024

Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...

Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն Սիմոնյան

13:08 24.04.2024

Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդառնալի կորուստներ: Ցավոք, բազմաթիվ ժողովուրդների, […] ...

Եթե Թուրքիան պատժված լիներ Հայոց ցեղասպանության համար, չէր շարունակի ահաբեկչական գործողությունները Սիրիայում. Նորա Արիսյան

12:57 24.04.2024

Եթե Թուրքիան պատժված լիներ Հայոց ցեղասպանության համար, չէր շարունակի ահաբեկչական գործողությունները Սիրիայում. Նորա Արիսյան

Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի խոսքով՝ եթե Թուրքիան պատժված լիներ ավելի քան մեկ դար առաջ իրականացրած Ցեղասպանության համար, միանշանակ չէր համարձակվի ահաբեկչական արարքներն ու գործողությունները Սիրիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում: «Սիրիան 12 տարի է, ինչ դիմադրում է այդ ահաբեկչական գործողություններին: Դժբախտաբար, պանթուրքիստական ծրագրերը տակավին շարունակվում են և՛ Սիրիայում, […] ...

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ

12:50 24.04.2024

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ

Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա շեշտել է, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և ինքնության համակարգված ոչնչացում է կազմակերպվել։ «Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը։ Սա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա կամ չենք ների»,-գրել է նա։ ...

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

12:35 24.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանք հարգանքի և ոգեկոչման տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ ...

BACK_TO_TOP