Խախտումներ և բացթողումներ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. դատախազությունը շարունակում է ստուգումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Խախտումներ և բացթողումներ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. դատախազությունը շարունակում է ստուգումները

14:38 15.04.2019

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը: Ստուգվել է նաև ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:

Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում՝ ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք,  հերթական խախտումը կատարելու համար ենթարկվել են դրա ծանրությանն անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:

«Սևան» ՔԿՀ-ում ևս հայտնաբերվել են առանց համապատասխան թույլտվության՝ խցերում քնելատեղերի վարագուրապատման, այդպիսով  կացարաններում անձանց տեղաշարժը հսկելու հնարավորությունից ՔԿՀ ծառայողներին զրկելու բազմաթիվ դեպքեր:

Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոնները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ: ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում փոստարկղեր տեղադրված չեն եղել, իսկ որոշ կացարաններում արձանագրվել են առանց վարչակազմի թույլտվության պահվող կենդանիներ: Գրեթե բոլոր պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով և գույքով:

ՔԿՀ-ի ԲՍԲ-ում շրջայցի ընթացքում հայտնաբերվել են չբնակեցված կացարաններ, որոնցում առկա են եղել դատապարտյալներին պատկանող հագուստ, սննդամթերք, կենցաղային իրեր, այդ թվում նաև արգելված իրեր և առարկաներ: Այսինքն ՔԿՀ-ում առկա են եղել  անվտանգության ապահովման բացթողումներ:

ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանք չեն ենթարկվել տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր բուժկանխարգելիչ հետազոտման, իսկ բժշկական սպասարկման բաժնի մասնագետները ոչ բոլոր դեպքերում են այցելել պատժախցերում գտնվող դատապարտյալներին:

Ստուգման ընթացքում պարզվել է, որ սահմանված չափանիշներին չեն համապատասխանում ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները: Նման խնդիրներ առկա են եղել ՔԿՀ-ի բնակելի գոտում, կացարաններում և բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Կացարանների մոտ եղել են խոշոր աղբակույտեր, որոնք դատախազի պահանջով ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել և ՔԿՀ-ի տարածքը մաքրվել են հենց ստուգման ընթացքում:

Հարկ է ընդգծել, որ նույն խախտումը արձանագրվել էր նաև այս ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից կատարված նախկին ստուգման ժամանակ, ինչի մասին տեղեկացվել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:

Այլ իրավունքների ապահովման վիճակի ստուգման համատեքստում պարզվել է, որ ՔԿՀ-ում առկա կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված կարանտինային բաժանմունքում դատապարտյալները պահվում են խցերում: Մինչդեռ նման խցային պայմաններ նախատեսված են փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկների համար: Այսինքն`առկա է եղել պատժի կրման առաջին շրջանում դատապարտյալի իրավունքների որոշակիորեն սահմանափակման իրողություն: Բացի դրանից, պարզվել է, որ չեն ապահովվել «Սևան» ՔԿՀ-ի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները կարանտինային բաժանմունքում կատարելու անհրաժեշտ պայմանները:

Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ընդգրկման սահմանված չափորոշիչների պահպանման, տեսազանգից և հեռախոսազանգից անձանց օգտվելու ժամանակացույցի ապահովման, իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին իբրև  ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողների հաշվառելու և նրանց հետ անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանելու, հանձնուքների ընդունման և հանձման կանոնների պահպանման, ինչպես նաև  պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների  հետագա բնակության վերաբերյալ հարցումներ կատարելու, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու ժամկետների պահպանման ոլորտներում:

Արձանագրված խախտումների մի մասը վերացվել է հընթացս ստուգումների: ՔԿՀ-ում անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի կողմից «Սևան» ՔԿՀ վարչակազմին տրվել են առավել տևական ժամանակահատվածում վերացման  ենթակա խախտումների ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելուն  ուղղված մի շարք հանձնարարություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP