22:06 15.04.2019
Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից բխող պարտավորությունները:
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/612735785838237/
«Երբ ընկերությունը եկել է Երևան աղբահանություն կազմակերպելու համար, ինքը ամեն ինչ տեսել է և սկսել է աշխատանքներն ըստ պպայմանագրի: Ձեր որոշումն էր՝ մտնել այդ գործի մեջ, թե՝ ոչ: Որոշել եք գործառույթն իրականացնել՝ իրականացրեք: Եթե ինչ-որ ընդհատակյա պայմանավորվածություններ են եղել նախկին իշխանությունների հետ, դա ձեր խնդիրն է, մեր խնդիրը չէ: Ոչ Երևանը, ոչ բնակչությունը, ոչ էլ ներկա իշխանությունը ընդհանրապես կապ չունեն այդ պայմանավորվածությունների հետ: Եվ մեզ համար կա մի պայմանավորվածություն, դա պայմանագիրն է և այդ պայմանագրի ներքո մենք պետք է աշխատենք: Քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված բոլոր իր պարտականությունները կատարում է, դեռ ավելին»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն` համայնքը իրավասու է չկատարված կամ թերի կատարված աշխատանքների դեպքում ընկերությանը ենթարկել տույժ ու տուգանքների: Որոշումն արդեն կայացված է:
«Այս պահին խոսքը տույժի մասին է՝ թերացման և չկատարված աշխատանքների, ամեն ուշացված օրվա համար 0.5% պայմանագրի գումարից: Համաձայն խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում` գումարային առումով տուգանքի գումարը կկազմի 12-13 մլն դրամ: Որոշումը կայացված է, տուգանքը փաստաթղթավորվում է, ընկերությանն իր մարտ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 13 մլն դրամով պակաս»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանն առնչվող ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք որքան կարող են մաքրում են այն աղբը, որը չի հասցնում տեղափոխել «Սանիթեքը»: Աղբահանության օպերատորը նաև ենթակապալառու ընկերությունների հանդեպ ֆինանսական պարտավորություններ ունի, ինչի հետևանքով վերջիններս հրաժարվել են կատարել իրենց գործառույթները:
«Եթե աղբը 4-5 օրով չի տեղափոխվում՝ պարզ է, թե քաղաքում ինչ կկատարվի: Ջերմաստիճանն էլ արդեն 20 աստիճանից բարձր է, և այդ պարագայում, օրական գոնե երկու անգամ պետք է աղբահանություն իրականացվի: Տանում ենք բոլոր աշխատանքները, որ քաղաքում հակասանիտարական վիճակ չստեղծվի»,- նշում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը:
«Կարող եմ հստակորեն ասել, որ առայսօր մենք չվճարումներ, թերի վճարումներ կամ որևէ այլ պահումներ չենք իրականացրել մեկ նպատակով, որպեսզի առանց այդ էլ խարխուլ և ֆինանսապես անկայուն վիճակում գտնվող ընկերությանը չկանգնեցնենք նոր խնդիրների առաջ, որի ուղղակի սպառողն ենք մենք: Եվ եթե այս պատճառների կծիկը մենք էլ մեր կողմից մեծացնում ենք նշանակալիորեն, ապա դա բերում է ավելի վատ հետևանքների, իսկ սա այն ոլորտը չի, որտեղ օրերի և ժամերի ընթացքում լուծումներ կարող են ձևավորվել: Դրա համար պետք է ավելի հավասարակշված, համաչափ և զուգընթաց խնդիրները տանենք լուծման: Այս պահին քաղաքապետարանը թե ֆինանսական, թե իրավական բոլոր պարտավորությունները կատարում է»,- ասում է Հայկ Սարգսյանը:
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է հետևողական լինել, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու: Հաճախ քաղաքում աղբահանության անբավարար վիճակի մասին լուսանկարներով տեղեկացնում են նաև բնակիչներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքն աղբից մաքրելու գործընթացին:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...