Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորներ․ Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորներ․ Զոհրաբյան

11:07 16.04.2019

«Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորներ։ Առաջնագծում պիտի ծառայեն բացառապես և միայն պայմանագրային զինվորները»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքերով՝ այս հարցը քննարկվել է պայմանագրային զինծառայողների հետ, զինվորական մասնագետների հետ և այլն։ Ինչ վերաբերում է պայմանագրայինների աշխատավարձերը վճարելուն, ապա նա ասաց, որ այդ միջոցներն առկա են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը

17:51 20.05.2024

Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը

Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են` ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 20-ին, որին մասնակցել են հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, […] ...

Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա

17:44 20.05.2024

Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։ 2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ […] ...

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» համաժողովին

17:35 20.05.2024

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» համաժողովին

Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողոին: Ստորև՝ նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Գլխավոր քարտուղար Գրոսսի, Մեծարգո՛ համանախագահներ, Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի սկսել արտահայտելով մեր խորին ցավակցությունները Իրանի Կառավարությանը, գործընկերներին և բարեկամ ժողովրդին ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Ցանկանում եմ իմ գոհունակությոնը հայտնել Գլխավոր քարտուղարին և Քարտուղարությանը Միջուկային անվտանգության […] ...

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

17:26 20.05.2024

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կայանալիք համաժողովի ընթացքում հանդես կգա զեկույցով: Կրթության համաշխարհային համաժողովն ամեն տարի համախմբում է կրթության նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդատուներին […] ...

ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

17:19 20.05.2024

ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ: Ա.Գրիգորյանը կարևորել է բարձր և բարձրագույն մակարդակով իրականացվող երկկողմ փոխայցելությունները և ընդգծել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան: Քարտուղարը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տնտեսական ոլորտի զանազանեցման քաղաքականությունը և էներգետիկայի ոլորտում իրականացվող փոխգործակցությունը: Վերոնշյալի համատեքստում գերմանական […] ...

Ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին

17:12 20.05.2024

Ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին

Մայիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության շրջանակներում Քաջարանի մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Նախարարը բարձր է գնահատել նման առանցքային նախագծին Հիմնադրամի […] ...

BACK_TO_TOP