21:38 16.04.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի ընթացքում օլիմպիական արծաթե մեդալակիր և աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով 109 կգ քաշային կատեգորիայում օրեր առաջ դարձավ Եվրոպայի չեմպիոն և 89 կգ քաշային կարգում օրեր առաջ չեմպիոն դարձած Հակոբ Մկրտչյանն ամփոփել են մրցաշարի մասին իրենց տպավորությունները։
Հակոբ Մկրտչյանն անդրադարձավ իր կողմից գրանցված արդյունքին և նշեց, որ գոհ է իր արդյունքից․
«Ճիշտ է, կարող էի ավելի բարձրացնել, բայց այդքան պետք եղավ, որպեսզի դառնամ Եվրոպայի չեմպիոն։ Ես հրում վարժությունում ինձ մի քիչ ավելի վստահ եմ զգում, քան պոկում վարժությունում և այդպես էլ եղավ»։
Հակոբ Մկրտչյանը նշեց, որ պոկում վարժության խնդիրները տեխնիկական են ավելի շատ, այդ իսկ պատճառով մարզիկները փորձում են հրում վարժության մեջ կատարելագործվել։
Սիմոն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ իր հաղթանակին․
«Ֆիզիկապես գուցե ավելին անել հնարավոր էր, բայց ես ունեի դաստակի վնասվածք: Մարզիչները և ես որոշել էինք, որ պետք է մեկ մոտեցում անել, եթե դաստակը խանգարի, սակայն փառք Աստծո, որ դաստակի վնասվածքն իրեն ցույց չտվեց, ես գնացի և արեցի այն, ինչ դուք տեսնում եք»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
Սիմոն Մարտրոսյանը նշեց, որ իր համար էական չէր, թե ուրիշների միջև քանի միավոր կա, նա մտածում է միայն իր արդյունքների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...