Եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը լինեն նախարարություն, դա կվնասի մեր ժողովրդավարությանը․ Մարիա Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    395.10
  • RUBLE
    4.19
  • 420.39
WEATHER
+23.09 oC

Եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը լինեն նախարարություն, դա կվնասի մեր ժողովրդավարությանը․ Մարիա Կարապետյան

13:19 17.04.2019

«Ես դիմում եմ մեր այն քաղաքացիներին, ովքեր, այնուամենայնիվ, երկմտում են՝ գուցե իսկապե՞ս հարկավոր է, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն լինեն նախարարություններ։ Ոչ, հարկավոր չէ, քանի որ այս փուլում դա կվնասի մեր ժողովրդավարությանը»,- ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» անդամ Մարիա Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ 90-ականներից այդպիսի նախարարություններն օգտագործվել են քաղաքական էլիտայի վերադասավորումների համար`որպես «ապաժողովրդավար» գործիչների համբավի ստեղծման հարթակ։ Պատգամավորի կարծիքով՝ ուժային կառույցների ղեկավարները չպետք է մասնակցեն մեծ քաղաքականության ձևավորմանը, քանի դեռ այդ կառույցները չեն ժողովրդավարացվել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը խորը խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում

12:38 18.04.2024

Նիկոլ Փաշինյանը խորը խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խորը խնդիրներ է տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։ Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։ «Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, […] ...

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին

12:16 18.04.2024

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար: Կողմերը քննարկել են անվտանգային եւ տնտեսական […] ...

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

11:56 18.04.2024

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ժամանակ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը շեշտել է Արցախից բռնի տեղահանված հայերին օգնության ընդլայնման և Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունների կրճատման կարևորությունը: Նա հայտարարել է. «Դա իրական արդարադատություն չէ: Իսկական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կարող են […] ...

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները

11:43 18.04.2024

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին նախաձեռնած և առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին»: Նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին չանտեսել նախազգուշացումները, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին,  փոխանցում է «Ալիք մեդիան»: «Մենք խորապես մտահոգված ենք, որ այս օրինագիծը եթե ընդունվի, կխարանի քաղաքացիական […] ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ

11:20 18.04.2024

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին: Արձանագրելով, որ երկու երկրներն այս ոլորտում […] ...

Վեդանտ Պատելն անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը

11:12 18.04.2024

Վեդանտ Պատելն անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը։ Նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա այն, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա: «Ինչպես գիտեք, մենք մասնակից չենք եղել եռակողմ բանակցությունների, որով ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին և […] ...

BACK_TO_TOP