Երկու օպերատորի փոխարեն մեկ օպերատոր է մրցույթը շահել. Մարությանն` աղբահանության խնդրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Երկու օպերատորի փոխարեն մեկ օպերատոր է մրցույթը շահել. Մարությանն` աղբահանության խնդրի մասին

15:28 18.04.2019

Այսօր կառավարության նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հարկ Մարությանը ներկայացրեց նաև օրեր շարունակ աղմուկ բարձրացրած աղբահանության հարցը:

«Դեռ 2014-ին  նախատեսված էր, որ Երևանում պետք է լինի 2 օպերատոր, նրանցից մեկը շվեդական ընկերություն էր: Քաղաքի վարչական շրջանները բաժանվել էին  2 լոտերի, այնուհետև անհասկանալի կերպով 2 լոտն էլ իր վրա վերցրեց հաղթող ճանաչված «Սանիթեք» ընկերությունը: Այն ներկայանում էր որպես 2 ՍՊԸ՝ «Սանիթեք ինթերնեշնլ» և «Սանիթեք»: Սկզբում ամեն ինչ նորմալ էր, քանի որ մեքենաները նոր էին, անխափան աշխատում էին,  բայց սխալ սպասարկման արդյունքում, աշխատակիցների վատ աշխատանքի արդյունքում տեխնիկան այսօր վատ վիճակում է, դա մեր կարծիքն է»:

Քաղաքապետը նշեց, որ իր պաշտոնավարման առաջին օրերին խնդիրն ավելի սրված է եղել, 2-3 ամսում կարողացել են կարգավորել՝ «Սանիթեք» ընկերությանը հորդորելով ներառել նաև այլ կապալառուների, քանի որ ֆիզիկապես չէին հասցնում սպասարկել: Այդ ընթացքում վիճակը կրկին սրվել է Ամանորի տոնական օրերին, բայց հունվարի 4-ից հարցը կրկին կարգավորել են: Խնդիրն այսօր էլի սուր է:

« Մենք բազմիցս զգուշացրեցինք, որ էն վիճակում, որ ձեր մեքենաններն են, հնարավոր չէ, քանի որ դրանք քիչ են ու վատ վիճակում, և եթե 1-2-ը խափանվեն, մի ամբողջ վարչական շրջան կմնա աղբի մեջ: Նրանք պատասխանեցին, որ ֆինանսապես ի վիճակի չեն: Եվ մենք կանխատեսելով, որ կգա այն օրը, երբ մեքենաների մեծ մասը կխափանվի, մենք մրցույթ էինք հանել 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր քաղաքապետարանը: Տեղեկացնեմ, որ մեր գործողություններն ու հարաբերությունները բացարձակապես պայմանագրի ներքո են, չնայած «Սանիթեքից» ասում են, որ իրենք ունեն նաև բանավոր պայմանավորվածություններ, բայց մենք հստակեցրել ենք, որ այդ բանավորին մենք տեղյակ չենք: Եվ այսօր արդեն իրենց վատ աշխատանքի համար տուգանել ենք մոտ 13 մլն դրամով, եթե այսպես շարունակվի՝ էլի տուգանքներ կլինեն: Մեր կոմունալ վարչություններն այս պահին աշխատում են իրենց թերությունները վերացնելու ուղղությամբ, բայց առանց աղբատար մեքենաների հնարավոր չէ»:

Մարությանը նշեց, որ իրենց մրցույթն ընկերությունը բողոքարկել է, իսկ քաղաքապետարանն էլ իր հերթին դատարան է դիմել ընդդեմ բողոքարկման։ Բայց անկախ այդ դատական պրոցեսներից` գնված 24 մեքենան Երևանում կլինեն հունիս-հուլիս ամիսներին, մինչ այդ Երևանն աղբից մաքրել է պետք:

«Այս պահին որպես հարցի լուծում դիմում ենք կառավարությանը՝ մի քանի մեքենա ձեռք բերելու համար, մինչև կհասնեն արդեն գնվածները: Եթե կառավարությունը հաստատի, ապա այդ մեքենաները, հավանաբար, 1-2 շաբաթում կլինեն արդեն Երևանում»:

Վարչապետի այն հարցին, թե արդյոք վիճակը կրիտիկական է, քաղաքապետը նշեց, որ կրիտիկական էր Նեապոլի վիճակը 2012-ին: Երևանը դեռ շատ հեռու է այդ վիճակից, բայց խնդիրը լուրջ է և լուծել է պետք:

«Մենք ամեն օր հսկում ենք քանի մեքենա է դուրս գալիս, ասենք դուրս է գալիս 16 մեքենա, մի քանի ժամից մի քանիսը խափանվում է, տանում են, նորոգում, էլի բերում: Մի օրում կարող են 12-ն էլ փչանալ: Անձամբ եմ պարկը հետազոտել, հաշվել ենք, որ էն մեքենաները, որ իրենք ունեն՝ էլի չեն բավարարում, չէին բավարարում նաև ձնամաքրման մեքենաները, դրա համար ձեռք բերեցինք նաև ձնամաքրման մեքենաներ, չնայած ձյունն առատ չեղավ այս տարի»:

«Սանիթեքի» կողմից պայմանագրի խախտման մասին հաստատեց նաև ԿԳ նախարարը, որը նախկինում եղել էր ավագանու անդամ՝ հարցնելով նաև նոր մրցույթ անցկացնելու հնարավորության մասին:

«Նոր մրցույթ անցկացնելու համար պետք է խզել այս պայմանագիրը, խզման դեպքում պայմանագրում կան կոնկրետ կետեր, ընթացակարգ, և մենք` որպես վերահսկող մարմին, վերահսկելու ենք իրավիճակը, և եթե դրա կարիքը լինի,  օգտագործելու ենք այդ կետերը` պայմանագիրը խզելու համար: Եթե առանց ընթացակարգի խզենք, ընկերությունը դատարանում կպահանջի իր առաջիկա 10 տարիների շահույթը, որը ստանալու էր այստեղ աշխատելու ընթացքում»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP