22:55 18.04.2019
Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտաներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով:
«Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով մի երգ՝ նվիրված Երևանին»,- ընդգծում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ունենալու գաղափարը մաեստրոն համարում է մշակութային կարևոր քայլ և յուրօրինակ մկրտություն, որ ստանձնել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը:
«Իմ պարտքը համարեցի միանալ քաղաքի նոր իրադրությանը և լինել երիտասարդների կողքին»,- ասում է Տիգրան Մանսուրյանը:
Վերջին շտկումները, մակագրում և ժամանակն է շարժվելու: Առջևում մաեստրոյի, նվագախմբի ու «Երևան» ստեղծագործության առաջին հանդիպումն է:
Անհանգիստ են նաև երեխաները: Մաեստրոն արդեն դահլիճում է, տեղավորվում է ետևի շարքերում: Բայց սա՝ միայն առաջին րոպեներին:
Նվագախմբի կազմում Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 8-16 տարեկան 120 սաներ են: Մեծ է նաև երգչախումբը. շուրջ 300 հոգանոց մանկապատենկան ստեղծագործական կոլեկտիվի երգացանկում կհնչեն բացառապես հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի Պատարագից «Սուրբ, Սուրբ» հատվածը, «Հայաստանը», Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի -Երևանը», նաև Միրզոյանի «Շուշանիկ», Անուշավան Տեր Ղևոնդյանի «Ախթամար»-ն ու Մանսուրյանի կինոմեղեդիներ:
«Ցանկացած ստեղծագործողի, առավել ևս պատանիների համար երևի թե երազանքի նման է, երբ իր փորձին ներկա է լինում անձամբ Մանսուրյանը: Կարծում եմ, այս օրը դեռ երկար կմնա նրանց հիշողությունում»,- նկատում է Տիգրան Վիրաբյանը:
Պատանեկան նվագախումբ ունենալու փորձեր քաղաքապետարանն արել է: Սակայն այս ծրագրի շնորհիվ Երևանը կունենա մշտական նվագախումբ, որի ծախսերը կհոգա համայնքը:
«Որդեգրել ենք մի քաղաքականություն. զատել լավագույններին և նրանց համար նոր հնարավորություններ ստեղծել: Այս առումով՝ ծրագիրը նաև ուսուցողական բնույթ է կրում, որպեսզի սերնդափոխության ժամանակ կրտսերները ձգտեն լինել լավագույններից և ընդգրկվեն այս կոլեկտիվի կազմում»,- նշում է Տիգրան Վիրաբյանը:
Հնչում է երկար սպասված «Երևանը» ստեղծագործությունը: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է:
«Մանսուրյանի նոր ստեղծագործությունը, որը նվիրել է մեզ, մեծ պատիվ է: Մաեստրոն սիրում է եթերային գույներ, և շատ համապատասխանում է այս գործիքավորումը. միայն լարայիններ, ֆլեյտաներ և կլառնետ: Զգում ես, որ մարդն ապրել է այս ստեղծագործությունը և մի տեսակ ոչ երկրային բան կա»,- նշում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, նաև պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
«Երեխաները պրոֆեսիոնալներ են ու գիտեն իրենց աշխատանքի ամբողջ էությունը: Պետք է աշխատենք, կատարելագործենք, գեղարվեստական մարմին տանք: Երբ լսում էի, գիտեի ու զգում էի, որ ճիշտ է, այսպես պետք է հնչի երգը՝ առանց ավելորդ հուզականության, մաքուր ապրում»,- ընդգծում է Տիգրան Մանսուրյանը:
Նվագախմբի առաջին համերգը կկայանա հուլիսին՝ նվիրված Կոմիտասի 150 և Մանսուրյանի ծննդյան 80-ամյակներին: Երևանյան բեմերից հետո նվագախումբը համերգներով հանդես կգա նաև Հայաստանի մարզերում և Արցախում:
«Գիտեք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Մանսուրյանի ծննդյան օրը խոստացավ, որ տարին լինելու է մանսուրյանական, և մենք հիմա խոստման հետքերով փորձում ենք ամեն ինչ անել: Այս համերգային ծրագիրն ընդամենը մի մասն է այն մեծամասշտաբ ծրագրերի, որ մենք իրականացնելու ենք Մանսուրյանի 80-ամյակի միջոցառումների շրջանակում»,- նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Այս հանդիպումը պատանիները դեռ երկար կհիշեն` որպես իրենց կյանքի պատմական ու գուցե նաև բեկումնային օր:
Մաեստրոն երեխաներին հրաժեշտ չտվեց. մինչ նոր հանդիպում:
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...
23:03 01.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...
22:50 01.08.2025
Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժԿամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...
22:39 01.08.2025
Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...