11:15 19.04.2019
Իրանական ցեմենտի ներմուծման վրա հավելյալ տուրք սահմանելու կարգավորումներում եղած որոշ դրույթների հարցում ԲՀԿ պատգամավորների դժգոհությունն այսօր բացատրեց նրանցից Արթուր Գրիգորյանը։ Նա չխուսափեց ասել, որ Հայաստանում ցեմենտ արտադրող խոշոր ընկերություններից մեկը «Արարատ ցեմենտ»-ն է, որ պատկանում է Գագիկ Ծառուկյանին։
Գրիգորյանը բացատրեց, որ եթե ներկրվող ցեմենտի վրա տուրք դրվի, իսկ դրա հիմնական բաղադրիչ կլինկերի վրա տուրք չդրվի, այդ գործարանի համար ավելի հարմար կլինի ներմուծել էժան կլինկեր, և դրա մշակմամբ ստանալ ցեմենտ։ Այսինքն, ըստ պատգամավորի, ընկերության համար սա ավելի ձեռնտու է, բայց ձեռնտու չէ այն աշխատակիցների համար, որոնք զբաղվել են կլինկերի արտադրությամբ։
Պատգամավորը պնդում է, որ այդ մարդկանց թիվը մոտ 1000 է, քանի որ եթե ընկերությունը հիմա ունի 1400 աշխատող, ապա եթե սկսի կլինկերը ոչ թե արտադրել, այլ ներմուծել, կկարողանա ցեմենտի արտադրությունը կազմակերպել ընդամենը 400 աշխատակցով։
«Եթե մենք Արարատ քաղաքում 1000 մարդու դարձնենք գործազուրկ, որտե՞ղ են նրանք աշխատանք փնտրելու, որտե՞ղ են նրանք այդ աշխատանքը ճարելու, որ աշխատեն։ Ոչ մի տեղ։ Չկան նման ձեռնարկություններ»,- ասաց Գրիգորյանը։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...