17:12 19.04.2019
Օրերս SHANTNEWS.am-ն Էրեբունի վարչական շրջանի տարածքում նկարահանումներ անելիս արձանագրել էր, որ տվյալ տարածքում՝ բաց երկնքի տակ, առանց անհրաժեշտ նորմերը պահպանելու զբաղվում են ձյութի արտադրությամբ:
Տարածքի բնակիչները պատմել են, որ սա նոր բան չէ: Իրենք մեկ անգամ չէ, որ ներկայացրել են իրենց դժգոհությունը նաև պետական օղակներին.
«Ծիրանը, բանը, որ նայեք, սաժան նստում է վրան: Դե, ձյութը ոնց են հանում, տոլը վառում են ու լցնում էդ բոչկաները, ստանում են ձյութ: «Կռիշան» էլ մի հատ միլիցա ա: Էս ճանապարհն իրենք են փչացրել, որովհետև ծանր մեքենաները՝ 10, 12 տոննանոց գռուզով բերում, դատարկում են: Տեսեք, 50 մետր չկա մինչև դաչաները: Ու սաղ էս ծուխը գնում է դաչաները, չեմ կարողանում պայքարել դրա դեմ»,- ասել է բնակիչներից Էդուարդ Դանիելյանը:
SHANTNEWS.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուներին, քանի որ տարածքն այդ վարչական շրջանում է: Մեր հարցմանն ի պատասխան` Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի մամլո խոսնակ Արթուր Օսիպյանը տեղեկացրեց, որ վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի հանձնարարությամբ նշված հասցում կատարվել է ուսումնասիրություն (Մուշականի 3-րդ, 4-րդ զանգված տանող ճանապարհ):
«Պատասխանատուները հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել խնդրին: Ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել են այրված մնացորդներ, սակայն այդ պահին տեղում մարդ չի եղել: Բնակիչների բողոքը հիմք ընդունելով` վարչական շրջանը միջնորդագիր է ուղարկել ոստիկանություն, որն էլ հսկողություն կսահմանի տվյալ տարածքում՝ նմանատիպ դեպքերը կանխելու համար: Նշենք, որ գործունեությունն ապօրինի է, և հեղինակները հայտնաբերվելուց հետո կենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Արթուր Օսիպյանը:
Տվյալ վայրում մեր նկարահանումների ժամանակ արձանագրած վիճակին կարող եք ծանոթանալ տեսանյութով:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...