08:14 20.04.2019
Արցախյան ազատամարտի մասնակից, գյումրեցի 64-ամյա Ստյոպա Թոսունյանը հայտնվել է անօթևանի կարգավիճակում: Ընտանիքը կողքին չէ, մարտական ընկերներից շատերը չեն էլ հիշում նրան: Մենակ մնացած ազատամարտիկը 6 ամիս է՝ ապրում է ավտոտնակի տանիքում, ցրտից ու տեղումներից անպաշտպան մի տարածքում։
Նրան լքված ու անօգնական վիճակում պատահական հայտնաբերել են կիսակառույցի հարևանությամբ բնակվող երեխաները: Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, երկաթգծի ռելսերին մոտ կիսաքանդ ու անօգտագործելի ավտոտնակը SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը գտել է հարևանությամբ ապրող տղաների օգնությամբ, որոնք պատահաբար տեսել էին տանիքի բնակչին։ Կտուրի ներսից ձայներ էին լսել, մոտեցել ու նրան տեսել էին՝ գետնին անօգնական ու ցրտահարված վիճակում պառկած:
Հետո երեխաներին նա ցույց է տվել այն բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ ինքը Արցախյան ազատամարտի մասնակից է, պատմել է, որ պատերազմում ոտքից վիրավորվել ու երկար տարիներ բուժվել է։ 6 ամիս է՝ այս կիսաքանդ կառույցում է մնում, անտուն վիճակից փրկություն այստեղ է գտել։ Ձմռան ցրտին ու գարնան անձրևներին քնում ու արթնանում է գետնին, կաթոցների տակ, տաքանալու միջոցն էլ պատառոտված, կեղտոտ վերմակներն են, որոնք գտել է կտուրից:
Անտուն, անօգնական ու միայնակ վիճակում 64-ամյա ազատամարտիկը հայտնվել է ընտանիքից բաժանվելուց հետո։ 9-ը տարի Աշտարակում է ապրել, առողջական խնդիրների պատճառով Գյումրի է վերադարձել 6 ամիս առաջ՝ թեև գիտենալով , որ բնակվելու տեղ չունի, ունեցածը մի տնակ է եղել, որն էլ չկա։ Գյումրիում հիմա հարազատներ չունի, հարազատ ու սրտացավ դարձել են այս երեխաները, որոնք ամեն օր այցելում են Ստյոպային, օգնում ինչով կարող են: Լուրջ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում նաև ինքնուրույն տեղաշարժվել , ոտքերին վերքեր են բացվել:
Հպարտությամբ ու նաև ցավով հիշեց Արցախյան ազատամարտի տարիները: «Կումայրի» ջոկատի կամավոր է եղել, Երկրապահ կամավորականների միության անդամ: Իսկ թե որտեղ է իրենց զինակից ու երկրապահ ընկերը, միության մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը չթաքցրեց, որ 10 տարի է՝ ոչ մի տեղեկություն իր ջոկատի զինվորի մասին չունի, չգիտի թե որտեղ է, ինչ պայմաններում է ապրում: Մեզանից իմացավ ու զարմացավ այն ամենից, ինչ պատմեցինք Ստյոպայի մասին ու շտապեց ասել, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, հետևաբար ֆինասնապես, բնակարանային և առավել ևս սննդով օգնել չեն կարող։
«Ստյոպան երկրապահի շարքերում գրանցված է դեռ 1995 թվականից։ Նա 1993թ․-ին կռվել է մեր 4-րդ գումարտակում, որպես շարքային հրաձիգ, ես եղել եմ նրա վաշտի հրամանատարը։ 10 տարի է, ինչ ես ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ եմ, նրան 2 անգամ եմ տեսել, պասիվ է շատ, ընդհանարապես չի եկել գրասենյակ, դրա համար էլ մենք իրենից տեղեկություն չունենք, անգամ մտածել ենք , որ դրսում է։ Ես իրեն մոռացել էի, եթե դուք իր մասին չասեիք, ասում եմ՝ 10-ը տարվա մեջ 2 անգամ եմ տեսել»,-SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը։
Ստյոպա Թոսունյանը ամենաշատը բժշկական օգնության կարիքն էր զգում, մարմնի այտուցվածություն և այլ հիվանդություններ է ձեռք բերել դրսում ապրելու պատճառով: Յուրա Ալեքսանյանը համաձայնեց դիմել Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենին: Պարզվեց, ազատամարտիկը տարեսկզբին պառկել է հիվանդանոցում, բայց լիարժեք բուժում չի ստացել: Ստյոպային, սակայն, հիվանդանոց տեղափոխեցին այն տղաները , ովքեր հիվանդանոցում մնացին այնքան , մինչև որ բժիշկներից պարզեին նրա վիճակը։
«Անցած անգամ, որ հոսպիտալացվել էր նրա մատ ախտորոշվել էր թոքերի խրոնիկական սրացում, այս անգամ գերակշռում է նրա մոտ սրտային անբավարարությունը։ Վտանգ կա, եթե հիվանդը ստացիոնար բուժում չստանա վիճակը կսրվի, այսինքն՝ յուրաքանչյուր դուրս գրումից հետո կարիք կա դիմելու պոլիկլինիկա, հսկողության մեջ լինելու, որը հիվանդի մոտ անհնար է, ընթացիկ բուժում չի ստանում, յուրաքանչյուր անգամ վերադառնում է հերթական սրացումներով»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրու ԲԿ թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Ստյոպա Թոսունյանի վիճակի ու բնակության պայմանների մասին իրազեկեցինք նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությանը, որտեղ սկսեցին ճշտել Ստյոպա Թոսունյանի տվյալների բազան, թե բնակության ինչ հասցե է ունեցել, ինչու է հայտնվել այս կարգավիճակում, հետո արդեն թոշակ կամ նպաստ համակարգում ընդգրկելու հարցերին կանցնեն։
«Կարվի սոցիալական վիճակի գնահատում, որից հետո մենք կփորձենք հնարավորինս օգնել քաղաքացուն։ Կճշտվի՝ քաղաքացին ունեցե՞լ է բնակարան, որտե՞ղ է ապրել, ինչո՞ւ է հայտնվել դրսում, դրանից հետո նոր, բնականաբար, մենք քաղաքացուն հո դուրսը չենք թողնելու, տարբերակներ կան իրեն տեղափոխելու ժամանակավոր կացարան»,- այս մասին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...