16:53 20.04.2019
Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բաշխյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ուղիղ եթերում արած հայտարարություններից մեկին:
Բախշյանը, մասնավորապես, նշել է.
«Պարո´ն Փաշինյան, երեկվա հարց ու պատասխանի ժամանակ օգտատերերից մեկը Ձեզ հարց ուղղեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև երբ պետք է աշխատի բոլորի փոխարեն: Դուք օգտատերերի հարցին ֆեյսբուքի ուղիղ եթերով իրավացիորեն ասացիք, որ աշխատում եք բացառապես Ձեր փոխարեն, ու շարունակեցիք․ «Անձի համար, որը ցանկանում է քիչ աշխատել, երկրի ղեկավարի պաշտոնը նրանը չէ», «Ես՝ որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ ու մարդ, չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, և ուրիշների կատարած աշխատանքը լավ չի երևում»: Լավ եք ասում, բայց նկատեմ, որ ակնհայտ է այն երևույթը, որ Դուք մինչև, հրապարակավ կամ ոչ, չեք հանձնարարում, իրավական համակարգից ոչ մեկը չի համարձակվում սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել, այդ պատճառով էլ նման տպավորություն ունի մեր հասարակությունը, որից մեկն էլ ես եմ։
Ձեր մասին ոչինչ չունեմ ասելու,Դուք իսկապես շատ եք աշխատում, բայց Ձեր թիմի որոշ անդամների աշխատավայրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ՕԳԳ-ն շատ ցածր, որովհետև արդյունքը չի երևում։ Մասնավորապես, նկատի ունեմ կրթության ոլորտը, որտեղ առաջնային և երկրորդային խնդիրները հստակեցված չեն և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող գործողություններն արդյունավետ չեն։ Հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը ոլորտում ուղղակի տեղապտույտ է տալիս։
Տեսե՛ք, Դուք երեկ հանձնարարեցիք կատարել քննիչի այս որոշումը «Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»։ Սակայն հարգելով անմեղության կանխավարկածը, Դավիթ Սանասարյանին պաշտոնանկ չարեցիք։
Տեղյա՞կ եք արդյոք, թե ԿԳ նախարարության ենթակայության քանի՞ դպրոցների տնօրենների նկատմամբ կան հարուցված գործեր՝ «պաշտոնական դիրքի չարաշահում» հիմնավորմամբ, բայց նրանք շարունակում են պաշտոնավարել, որովհետև դատախազության քննիչները չեն «կողմնորոշվում» նրանց մեղադրանք առաջադրելու մեջ, որոնց մասին անձամբ տեղյակ է ԿԳ նախարարը, բայց անհայտ պատճառով Ձեզ պես քննչական մարմիններից չի պահանջում գործել օրենքով և պաշտպանել պետական շահն այն դեպքում, երբ կրթական օջախներն ակնհայտորեն տուժում են նման տնօրենների կամ բուհերի ռեկտորների պաշտոնավարումից։
Խոսեմ փաստերով, որոնք հանրապետության յուրաքանչյուր մարզում կան, և որոնց մասին մի՛շտ գրել եմ։ Վերջին հրապարակումներս եղել են 2018թ․ նոյեմբերի 5-ին՝ «Տեսնես էլ ի՞նչ խախտում պետք է թույլ տա տնօրենը, որ դատախազը կիրառի օրենքը, իսկ ԿԳՆ-ում՝ անհանգստանան» և 2018թ․ հոկտեմբերի 3-ին «ԵՊՀՄ-ից Գորիսի համալսարան, ռեկտորի գործունեության ձեռագիրը չի փոխվում» վերնագրերով։
Առաջին հոդվածում ներկայացրել եմ փաստ, երբ բոլոր հիմքերը կան, որպեսզի Երևանի Նոր նորք վարչական շրջանի վարույթ իրականացնող քննիչի կողմից Երևանի թ․ 42 ավագ դպրոցի տնօրենի նկատմամբ (ԿԳՆ ենթակայության դպրոց է), կիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասն ու ժամանակավորապես կասեցվի տնօրենի պաշտոնավարումը, սակայն մինչ օրս այդ գործողությունը չի կատարվել ու դպրոցում կրթության կազմակերպման գործընթացը օրըստորե հյուծվում է։ Այս ընթացքում գործող տնօրենը, փաստորեն ոչ միայն խոչընդոտում է նախաքննությանը, այլև հասցրել է իր դեմ ցուցմունք տված փոխտնօրենին և մի քանի ուսուցիչների ազատել աշխատանքից, ովքեր, իհարկե ձեռքները ծալած չեն նստել, դիմել են դատարան ու բոլորովին չի բացառվում, որ դատարանի որոշմամբ որոշ անձինք կվերականգնվեն։
Երկրորդ հոդվածս Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ապօրինի որոշումների մասին է, երբ աշխատանքից ազատեց համալսարանի երիտասարդ դասախոսների, ովքեր դատարանի որոշմամբ վերականգնվեցին։ Որքանով տեղյակ եմ, ռեկտորի նկատմամբ կան նաև չարաշահումների հետ կապված հարցեր։
Կրկնում եմ սույն հոդվածում հնչեցրածս հարցը՝ ինչքա՞ն կարելի է հանդուրժել նման ռեկտորի գործունեությունը, տարիներ շարունակ բարձրագույն կրթությանը էլ ի՞նչ վնասներ պատճառի այս ռեկտորը, որ ԿԳ նախարարության համար պարզ դառնա նրա անհամատեղելիությունը ընդհանրապես բարձրագույն կրթության կազմակերպման հետ: Կարծում եմ, քանի դեռ ԳՊՀ-ն ՊՈԱԿ է և ըստ իր կանոնադրության ԿԳ նախարարությունը որպես լիազոր պետական մարմին վերահսկողություն է իրականացնում համալսարանի գործունեության նկատմամբ, ԿԳՆ-ն շատ արագ այս ռեկտորի պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշում պետք է կայացներ, բայց անհայտ պատճառով չի կայացնում:
Բավական է վերհիշենք այս ռեկտորի մասին նախկինում հրապարակված մի քանի հոդվածներ՝ 2010թ. ապրիլի 14-ին Առավոտում հրապարակված «ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ”, 2007թ. մայիսի 19-ի «Եվս մեկ բաց նամակ՝ երկրի առաջին դեմքերին: Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն իր տեղում չէ», 2007 թ․ մարտի 15-ի «Փո՞ղ են լվացել» և այլն:
Ինչո՞վ է պաշտպանված , ավելի ճիշտ՝ ո՞ւմ կողմից է պաշտպանված Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, հաստատ՝ ոչ իր գործունեության արդյունավետությամբ։
Պարոն Փաշինյան, հարցրեք ԳՊՀ ՊՈԱԿ-ի խորհրդում հիմնադրի կողմից նշանակված անդամ, ԿԳ նախարարի օգնական, Ա․ Առստամյանին, թե որպես այս վերահսկող մարմնի անդամ ի՞նչ քայլեր է արել բուհում վիճակը շտկելու համար, ինչո՞ւ ԳՊՀ-ի կանոնադրության 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն չի դիմել ԿԳ նախարարին՝ կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու ռեկտորի ՀՀ օրենքներին հակասող հրամանները։ Իհարկե նկատի ունեմ դատարանի որոշմամբ երականգնված համալսարանի 2 դասախոսների հեռացման հրամանները։
Ինչևէ, այսքան երկար գրեցի հաստատելու համար օգտատերի հարցի արդիականությունը, իսկապես բազմաթիվ դեպքերում մինչև Դուք հանձնարարական չեք իջեցենում համապատասխան պետական մարմինների ղեկավարներին, նրանք Օրենքը չեն կիրառում, որը լավ չէ՛։ Խնդրում եմ կամ այնպես արեք, որ թե՛ օգտատերի, թե՛ բոլորիս մոտ փարատվի այդ տպավորությունը, որը շատ կարևոր է ժողովրդավար երկրի համար, կամ Ձեր թիմի պաշտոնյաներին վարակեք Օրենքի պահանջները կատարելու նկատմամբ Ձեր հետևողական օրինակով»:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...