19:44 22.04.2019
Մուշ 2/2 թաղամասի կառուցվող հրապարակի համար փակցված ցուցանակը վկայում է, որ կառուցման վերջնաժամկետ էր սահմանված 2018 թվականի դեկտեմբերի 1-ը։ Շինարարը չի հասցրել ավարտել կամ գործի մոտ կեսն է արել ու կոնսերվացրել ոչ միայն ցուրտ եղանակի պատճառով: Անցած տարվա մայիսից սկսած գործը չեն կարողացել ավարտել, ու պատճառը դարձյալ նախագիծն է: Մայիսից մինչև դեկտեմբեր նախագիծը փոփոխությունների է ենթարկվել:
«Ուշանում էր, նախագիծը պիտի փոխվեր, որովհետև ընտեղ հաշվի չէին առել ո´չ ջրագծերը, ո´չ կանալիզացիան, հետո, երբ սկսեցի աշխատել, հասա այդ հատվածին, նոր արդեն պարզ եղավ, որ չի կարելի էդ ջրագծի վրա բետոնիզացիա անել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Վահրադյան» շինընկերության աշխղեկ Վարուժան Մուրադյանը։
Փոխված նախագիծը ուշացած տեղ է հասել այն ժամանակ, երբ Գյումրիում շինարարություն անել հնարավոր չէր: Փոփոխությունը վերաբերել է ոչ միայն կոմունիկացիային, այլ ջրավազանի ձևին:
Նոր նախագծով ջրահավաք ավազան հրապարակը չի ունենալու, չորս եռանկյունաձև հատվածներում միայն լինելու են ժայթքող շատրվաններ։ Շինարարը դժգոհում է, իսկ քաղաքի գլխավոր ճարտարապետը նախագծային ուշացումները աշխատանքների ձգձգման լուրջ պատճառ չի համարում:
«Այնտեղ ոչ թե նախագծային փոփոխությունների հարցն էր, այլ այնպիսի լուծումներ կային, որ նրանց համար երևի նորություն էր, այսինքն` մենք այն, ինչ կառուցում էինք, իրենք իրենց գործունեության ընթացքում չէին կառուցել, դրա համար մի քիչ բարդություններ կային, բայց մենք մի քիչ պարզեցրեցինք նախագիծը»,- պարզաբանել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Եթե նախագիծն էլ չէ պատճառը, այս դեպքում, ըստ շինարարի, նախահաշիվն է, որը դեռ չուներ: Սա էլ ժամկետների խախտման է տանում: Մի քանի օր է, ինչ շինարարությունը վերսկսել են առանց որոշ հստակեցումների, ինչպես նաև քիչ աշխատուժով:
Երեք հեկտար տարածք զբաղեցնող հրապարակում եզրաքարերի ու սալիկների տեղադրման, հարակից հատվածների բարեկարգման համար շինընկերության աշխղեկը վստահեցնում է, որ 8 բանվորով էլ կհասցնեն:
Շինարարությունը հրապարակում վերսկսել են թերությունները վերացնելով` մայթերի բազալտե սալիկները սկսել են փշրվել, անորակ են եղել։
«Որը փշրվել է, պիտի փոխվի, ու արտադրողն ինքն է ասել, որ իրենք պատասխանատու են։ Որը դեֆեկտով է, հանվում է»,- խնդիրներին անդրադառնալով` ասել է շինարարության պատասխանատուն։
Խոտանված սալիկներն ավելին են, քան շարվածները: Քանդածները կուտակել են ու սպասում են նորով փոխանակմանը: Կառուցմանը զուգահեռ ընթացող թերությունների վերացումը հաշվի առնելով, հավանաբար, շինարարության ավարտի ժամկետներ դեռ չեն հստակեցնում:
Անավարտների շարքից է նաև Մուշ և Անի թաղամասերն իրար կապող նոր կառուցվող փողոցը: Այն փողոցաշինական մեծ ծրագրի մի հատվածն է: Մոտ մեկ կմ երկարության անավարտ փողոցը դեկտեմբերին հանդիսավորությամբ բացեցին՝ խոստանալով, որ մայթերի շինարարությունը կշարունակեն գարնանը:
«Նախնական նախագծով նախատեսված էր նման ծավալների աշխատանք, պետք էր հիմնականում երթևեկելի մասը կառուցել, որպիսի ապահովեինք երթևեկությունը։ Միակողմանի մայթ էր, հետագայում ՎԶԵԲ-ի ծրագրով արդեն ավելացումներ կատարվեցին»,- ասել է Հենրիկ Գասպարյանը։
Պատվիրատուն հետո է որոշել նախագծում բան փոխել ու կառուցել երկկողմ մայթ, ինչի պատճառով շինարարությունը հետ է ընկել, բայց լուսավորությունը լինելու է միակողմանի: Շինարարին արդեն ժամկետ է ասված մինչև այս ամսվա վերջ ավարտել մայթերի կառուցումը:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...