16:16 23.04.2019
Երևանի ավագանին քննարկում է նախագիծը, որով առաջարկվում է Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով ստեղծել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, հաստատել հիմնարկի կանոնադրությունը:
Օրակարգային այս հարցը զեկուցեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Համապատասխան պայմանագրերով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների մատուցման պարտավորությունները «Սանիթեք»-ի հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից կատարվում է ոչ պատշաճ` պայմանագրային դրույթների խախտմամբ, ինչի պատճառով նշված ընկերությունները ենթարկվել են պատասխանատվության: Համաձայն պայմանագրի`սահմանվել է, որ եթե կապալառուն ձախողում է պայմանագրով սահմանված պարտավորությունները, ծառայությունների տրամադրումը, լիազորված պաշտոնատար անձն իրավունք ունի ողջամիտ և պայմանագրի համաձայն գործելով` կասեցնել վճարումը ու միջոցներ ձեռնարկել սեփական ուժերով կամ այլ կապալառուների միջոցով ծառայությունների տրամադրման համար»,- պարզաբանեց Հրաչյա Սարգսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքապետի կողմից այս գործողությունների իրականացման համար կատարված ծախսերի չափով պետք է նվազեցվի վճարման ենթակա գումարը և կիրառվեն պայմանագրով նախատեսված պատժամիջոցները:
ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հարց ուղղեց Հրաչյա Սարգսյանին` ասելով, որ ինքը խոսել է նաև «Սանիթեք» ընկերության հետ, և նրանք էլ մեղադրում են քաղաքային իշխանությանը պայմանագրային դրույթները խախտելու մեջ: Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց, թե ինչ խախտումների մասին է խոսքը:
«Մենք, որ խնդիր ունենք աղբահանության մեջ, չպետք է փորձենք ապացուցել դա, հանրությունն ու լրատվամիջոցներն աղաղակում են այդ մասին: «Սանիթեքի» կողմից մատնանշվում է աղբավայրի անբարեկարգ լինելը, բայց մեր պաշտոնավարման ընթացքում աղբավայրերը գտնվում են շատ ավելի բարեկարգ վիճակում, քան նախկինում էին»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ «Սանիթեքին» խորհուրդ տվեց հարցեր բարձրացնելու փոխարեն քաղաքը մաքրել:
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...
23:03 01.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...
22:50 01.08.2025
Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժԿամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...
22:39 01.08.2025
Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...