15:32 23.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն որոշել են, թե ինչպես են շաբաթ օրն առաջին անգամ նշելու «Քաղաքացու օրը» տոնը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Քաղաքացու օրվա հետ կապված կառավարությունից տեղեկացրել են, որ կա միջոցառումների շարք, որը սկսվում է առավոտյան ժամը 10-ին և տևում մինչև երեկոյան 21:30-ը:
«Որոշում ենք կայացրել, որ պատգամավորները չեն կենտրոնանալու միայն Երևանում, այլ նաև գնալու են մարզեր: Ընդ որում՝ մարզերում են լինելու ոչ միայն տվյալ ընտրատարածքը ներկայացնող պատգամավորները: Մասնավորապես, ես այդ օրը Երևանում չեմ լինելու, բայց կլինեմ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Խոսելով այդ տոնը նշելու համար պետական բյուջեից 124 միլիոն դրամ հատկացնելու մասին` Մակունցն ասաց, որ կարծում է՝ առաջին հերթին նախ պետք է այդ ծախսերի բացվածքը ստանան կառավարությունից, որպեսզի կարողանան դատել՝ արդյո՞ք նպատակային է ծախսվել գումարը, թե՞ ոչ:
«Եթե, օրինակ, պետությունը փոքրացնենք, ընտանիքի մոդելի վերածենք, ընտանիքը կարիք է ունենում ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ նշելու, անկախ նրանից` ֆինանսական առումով շատ հնարավորություններ ունի՞, թե՞ չունի: Կա բարոյահոգեբանական մթնոլորտ և այլն, դա այլ հարց է: Բնականաբար, ծախսերի արդյունավետությունը պետք է արդարացված լինի: Կառավարությունը կներկայացնի և ըստ դրա` կհասկանանք»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...