Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կբախվեն քրդերի համար. դիվանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կբախվեն քրդերի համար. դիվանագետ

15:22 19.09.2017

Սեպտեմբերի 25-ին նախատեսված  քրդական հանրաքվեն ընդամենը հաստատելու է ավելի քան երկու տասնամյակ առաջ ձեռք բերված փաստացի անկախությունը,   հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը:   

Դեռեւս 1991-ին Իրաքի քրդերին հաջողվել է ինքնավարության իրավունք ստանալ, իսկ 2006-ին այն ամրագրել սահմանադրության մեջ:  

Նավասարդյանի խոսքով, այսօր Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է քաղաքական խաղաքարտերի տեղափոխություն,  և  նոր խաղացողի դերում Վաշինգտոնը տեսնում է քրդերին: «Միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալով՝ Իրաքի քրդերը լավագույն դաշնակիցը կլինեն ամերիկացիների համար մեր տարածաշրջանում»,- նշել է դիվանագետը:

Դեսպան Նավասարդյանը նշել է. «Բոլոր գերտերությունները, որոնք առնչվում են քրդերին, դեմ են, որովհետև մտածում են, որ սա դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ, շարունակվել: Ամենից շատն անհանգստացած է Թուրքիան, որովհետև մտածում է, որ նման երևույթ կարող է տեղի ունենալ Թուրքիայում: Մեծ Քուրդիստանի ստեղծման քայլը կարող է դառնալ Թուրքիայի վերջը»:

Բանախոսի կարծիքով՝ հնարավոր է, որ Իրաքի քրդերի անկախության ճանաչման հողի վրա ՌԴ-ն ու ԱՄՆ-ն առճակատման գնան, կլինի ազդեցության ոլորտների բաժանում:

«Սիրիան այլևս չի լինի, պետք է բաժանվի: Թե ով ինչ կունենա այնտեղ՝ չեմ կարող ասել: Այս գործընթացը չի դադարելու, հաջորդը լինելու է Աֆրիկան, հետո Պակիստանը… »,-նշել է Արման Նավասարդյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reality Comedy․ «Շանթի» նոր նախագիծը խոստանում է հումորի մեծ չափաբաժին

18:04 28.10.2023

Reality Comedy․ «Շանթի» նոր նախագիծը խոստանում է հումորի մեծ չափաբաժին

«Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանի անակնկալներից մեկը՝ Reality Comedy․ գունավոր, երիտասարդական ու վառ նախագիծ, որը խոստանում է դառնալ ռեյտինգային ու սպասված։ Հեռուստադիտողները բացառիկ հնարավորություն կունենան ստանալու դրական լիցքեր՝ հետևելով արդեն հայտնի ու սիրված դեմքերի հետաքրքիր, ծիծաղաշարժ ելույթներին։ Նրանք մեզ հայտնի են «Շանթի» մեկ այլ հաջողված նախագծից՝ «Հումորի լիգայից»։ Այսպես, Նորո Նիկոյանը, Օնո Մանուկյանը, Դավիթ Բեյբությանը, Նինա […] ...

Դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահողին

23:52 22.10.2022

Դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահողին

Հոկտեմբերի 21-ին Բոսնիայում և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին (Šefik Džaferović), տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ջաֆերովիչը հաջողություն մաղթել է նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը կունենան իրենց զարգացումը։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հովակիմյանը վերահաստատել է իր […] ...

Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի․ զրույց ռազմաքաղաքական հարցերով փորձագետի հետ

20:48 14.09.2022

Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի․ զրույց ռազմաքաղաքական հարցերով փորձագետի հետ

Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի ու արդյոք արդյունավետ են միջազգային արձագանքներն ու համարժեք՝ ադրբեջանական ագրեսիային: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: «Բրյուսելում, հայտարարությունը, որը տարածվեց, բավական դրական լույսի ներքո էր ներկայացվում, նաև կողմերը որոշակի ժամկետներ էին հստակեցրել և պիտի սկսեին աշխատել նախագծի շուրջ։ Այնուամենայնիվ, հիշեք, որ […] ...

Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 10։00-ից, Ուկրաինայում խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմ» է հայտարարել

09:03 08.03.2022

Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 10։00-ից, Ուկրաինայում խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմ» է հայտարարել

Ռուսաստանը հայտնել է Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմի» մեկնարկի ժամանակը՝ ուկրաինական կողմից պահանջելով ներկայացնել հայտարարված երթուղիների անվտանգությունն ապահովելու մոտեցումների և երաշխիքների վերաբերյալ գրավոր փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տարհանումն իրականացնելու համար առաջարկվում է շարունակական կապ ստեղծել ռուսական և ուկրաինական կողմերի միջև՝ տեղեկատվության փոխադարձ փոխանակման համար։ ...

100 հարկ վճարողներ արհեստական տրոհել են իրենց բիզնեսը՝ քիչ հարկեր վճարելու նպատակով

15:08 07.08.2020

100 հարկ վճարողներ արհեստական տրոհել են իրենց բիզնեսը՝ քիչ հարկեր վճարելու նպատակով

Առաջին կիսամյակում իրականացված միջոցառումների արդյունքում 41 դեպքով հիմնավորվել է, որ թվով 100 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։ Այս մասին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Նրա խոսքերով՝ նշված 100 հարկ վճարողները ՊԵԿ նախագահի որոշումներով ճանաչվել են փոխկապակցված: «Տվյալ պարագայում մենք գործ ունենք […] ...

Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես են հավաքվածները ծափահարում, երբ Բեյրութում ողջ մնացած տղամարդուն փլատակներից դուրս են բերում

14:59 05.08.2020

Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես են հավաքվածները ծափահարում, երբ Բեյրութում ողջ մնացած տղամարդուն փլատակներից դուրս են բերում

Փլատակների տակից հանված տղամարդը քաղաքացիական պաշտպանության կամավորներից է: ...

BACK_TO_TOP