Մուսա լեռան մասունքներ, որոնք Բիթյասից հասել են Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Մուսա լեռան մասունքներ, որոնք Բիթյասից հասել են Երևան

23:51 24.04.2019

Մուսալեռցի Կիրակոս և Հայկուհի Ջամբազյանները մանկահասակ երեխաներ էին, երբ թուրքը խաթարեց նաև մուսալեռցիների անդորրը: Բիթյաս գյուղում ծնված այս երեխաները ևս հայտնի հերոսամարտի բովով անցան, հասան մինչև Այնճար: Ճակատագիրը հետագայում նրանց միավորեց, 6 զավակ ունեցան:

Երբ ֆրանսիական բանակը 20 տարով վերցրել էր Մուսա լեռան տարածքը, շատերը, այդ թվում նաև նրանք, վերադարձան հայրենիք, բայց 1946 թ․-ին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո շատերը լքեցին Մուսա լեռը՝ իրենց հետևից այրելով այն ամենը, ինչ կարող էր բաժին հասնել թուրքերին: Իսկ այն անհրաժեշտ իրերը, որ հնարավոր է վերցնել իրենց հետ, տեղափոխեցին Այնճար, որտեղ երկար չմնացին: Ջամբազյանները ևս մեծ հայրենադարձության մաս կազմեցին ու տեղափոխվեցին Հայաստան: Այսօր մուսալեռցի ամուսինների 6 զավակներն ապրում են տարբեր երկրներում՝ Լիբանանում, Կանադայում, Հայաստանում…

Ամենափոքր որդին՝ 61-ամյա Մեսրոպ Ջամբազյանը, հայրենիքում է ապրում ու աշխատում, մասունքները, որ մնացել են մուսալեռցի ծնողներից, ոչ միայն հուշերն են, այլև դրանք մարմնավորող բազմաթիվ իրեր, որոնք նրանք բերել են Հայաստան: Հենց այդ մասին էլ SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմում է Մեսրոպ Ջամբազյանը:

        

«Դրանք մեզ համար շատ թանկարժեք են, որովհետև դրանք ոչ միայն իրեր են, այլև պատմություն կա, էնտեղ կան և՛ կենցաղային իրեր, և՛ փամփշտակալներ, կաղապարներ ինքնաշեն, Աստվածաշունչներ կան: Կա շատ հին Աստվածաշունչ, որ երբ թուրքերը արգելել են հայերին խոսել հայերեն, տպագրել են թուրքերեն բառերով, բայց հայատառ: Պատարագները արել են թուրքերեն, բայց հայատառ, մարդիկ պահել են իրենց հավատն ամեն գնով, և հիմա դրանք ոչ միայն իրեր են, այլև հիշեցնում են այն օրերը, երբ հայրս պատմում էր այդ ամենի մասին»,-պատմում է Ջամբազյանը:

Նա հիշում է նաև այդ պատմություններից, թե ինչպես 1939թ․-ին տեղափոխվեցին Այնճար, այնուհետ կաթողիկոս Չորեքչյանը հայտարարեց հայրենիքի բնակեցման անհրաժեշտության մասին, իր ծնողներն առաջիններից էին, որ արձագանքեցին:

  

«Ամեն ինչ թողեցին, եկան Հայաստան, որպեսզի շենացնեն, այն ժամանակ Հայաստանի բնակչությունը սակավացավ, որովհետև ֆաշիստական բանակի հետ կռվում շատերը զոհվեցին, զրկանքներ կրելով եկան Հայաստան հայրս, մայրս, ոչ մի անգամ չփոշմանեցին»:

Եկան՝ իրենց հետ բերելով այն ամենը, ինչ հնարավոր էր, քանի որ նրանց հայտնել էին, որ Հայաստանում պայմաններ չկան, բերել էին նաև բազմաթիվ կենցաղային իրեր, որոնցից շատերն այսօր Ջամբազյանների տանը պահվում են որպես մասունքներ, բայց մեկը կա, որ նրանց հիշեցնում է Մուսա լեռան հարիսայի համը:

«Չենք կիրառում պղնձից պատրաստված իրերը, շերեփներ, ղազաններ, մեծ ու փոքր թասեր, ջրամաններ: Բայց մի ղազան կա, որ մինչև հիմա օգտագործում ենք բլղուր խաշելու համար, և դրա մեջ, երևակայեք, շատ ավելի համեղ է լինում, քան մյուս տարաների մեջ»:

Կան նաև փամփուշտ պատրաստելու կաղապարներ, որոնք ամենայն ճշգրտությամբ են պատրաստվել, այն էլ ձեռքով:

«Չի եղել նման տեխնիկա, բայց ինչ ճշգրտությամբ պատրաստել են, ու հայրս պատմում էր, որ նույնիսկ վառոդ էին սարքում ծծմբով, որպեսզի կռվեն թուրքերի դեմ»:

   

Հետագայում այս արհեստը նրա եղբայրը կիրառել է նաև Արցախյան պատերազմի ժամանակ․

«Ավագ եղբայրս Արցախյան պատերազմի ժամանակ զինագործ էր, մետաղագործ, ուսանողական ավտոմատներ կային դպրոցներում, բերում էին գործարան, սարքում էր մարտական, ուղարկում էին Արցախ, որպեսզի կռվեին, առաջին օրերին, երբ որսորդական հրացաններով էին պաշտպանվում»:

Նախնիներից հասած ամեն մի առարկա թանկ է, դրանք մեծ մասամբ կպահպանեն տանը, սակայն կան բաներ, որոնց հետագա պահպանման մասին հարկ է հոգալ․

«Մանավանդ գրքերը մնալով փչանում են, մասնատվում են, 1800-ականների տպագրության են, կուզենայի հանձնել Մատենադարան, կամ որևէ թանգարանի, որպեսզի չկորեն»,- ասում է ցեղասպանություն ապրած մարդկանց զավակը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP