Լիբանանի փառքի լուսանկարիչը. Վարուժան Սեթյանի ցուցահանդեսը՝ նշանավոր համալսարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Լիբանանի փառքի լուսանկարիչը. Վարուժան Սեթյանի ցուցահանդեսը՝ նշանավոր համալսարանում

13:25 25.04.2019

Լիբանանի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանում բացվել և մինչև մայիսի 31-ը գործելու է հայ նշանավոր լուսանկարիչ Վարուժան Սեթյանի լուսանկարների ցուցահանդեսը: SHANTNEWS.am-ը համալսարանի կայքից տեղեկանում է, որ ցուցահանդեսը համախմբել է հայ և տեղացի մտավորականների, ուսանողների, քաղաքական ու հասարակական գործիչների, որոնք ցուցահանդեսին ներկայացված բարձրարժեք լուսանկարների  միջոցով ծանոթացել են Լիբանանի պատմությանը, բնության գեղեցկությանը, Խորհրդային Հայաստանի նշանավոր գործիչներին, Հայոց ցեղասպանության վերապրածների պատմություններին: Կայքը տեղեկացնում է նաև, որ 1875-ին հիմնված պատմական համալսարանում հայ լուսանկարչի ցուցահանդեսի հովանավորությունը ստանձնել է լիբանանահայ գործիչ Վարուժ Ներկիզյանը:

Վարուժան Սեթյանը ծնվել է Լիբանանում՝ 1927 թվականին. 1950-ականներից հետո նրա անվան հետ է կապվում Լիբանանի լուսանկարչական արվեստի զարգացումը: Հիմնելով ստուդիա՝ հայ լուսանկարիչը լուսանկարել է Լիբանանի պետական, քաղաքական ու մշակութային նշանավոր գործիչների, Լիբանանի քաղաքացիական պատերազմի կարևորագույն դրվագները, Լիբանան այցելած հայտնի մարդկանց: Հայտնի են Մայր Թերեզայի, Մորիս Բեժարի,  Մերձավոր Արևելքի երկրների նախագահների՝ աշխարհով մեկ ցուցադրված դիմանկարները:

Սեթյանը ստացել է լուսանկարչական միջազգային մրցանակներ, ինչպես՝ 1967 թվականին Տոկիոյի միջազգային զբոսաշրջային ընկերության գլխավոր մրցանակը և այլ պարգևներ:

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ` 1975-ին, նրա լուսանկարչական ստուդիան ռմբակոծությունից փլվել է, լուսանկարիչը 1977-ին մեկնել է Իրան և լուսանկարել պատմական եկեղեցիներն ու նշանավոր կառույցները: Սիրիայի նախագահի հրավերով երկու անգամ այցելել է Սիրիա՝ լուսանկարելու Սիրիայի նախագահի գործունեության կարևորագույն պահերը:

Լիբանանահայ լուսանկարիչը եղել է նաև Խորհրդային Հայաստանում, լուսանկարել է հայ հայտնի գրողներին ու արվեստագետներին, հայաստանյան կյանքի դրվագներ:

Վարուժան Սեթյանը կենդանության օրոք ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ, տպագրել է պատկերագրքեր:

Մահացել է 2003-ին՝ Բեյրութում:

Սեն Ժոզեֆ համալսարանում բացված նրա ցուցահանդեսի ժամանակ Վարուժան Սեթյանը բնորոշվել է իբրև Լիբանանի փառքի լուսանկարիչ. ցուցահանդեսի առթիվ տպագրվել է Սեթյանի գործերի հերթական պատկերագիրքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP