16:30 25.04.2019
Ինչպես արդեն հայտնի է , Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար:
Գաբրիելյանն ասել է, որ տենդերին, սովորաբար, մասնակցել է միայն Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, բայց իրենց մեղքը չէ, որ մրցակից չկա: Փորձեր եղել են խեցգետնի և ձկան պաշարների ուսումնասիրության գործն այլ կազմակերպությունների վստահելու ուղղությամբ։
«Ես չեմ գտնում, որ եթե մենք տենդերի ենք մասնակցում, դա մոնոպոլիա է, որովհետև փորձեր եղել են, օրինակ՝ տրամադրել Ազգային պարկին, որ նա անի կամ մի նախարար նույնիսկ ուզում էր արտասահմանից ինչ-որ մասնագետներ հրավիրել, որ գնահատեին: Նրանք հասկացան, որ այդ արտասահմանյան մասնագետները միայն մեկ օրվա համար այնքան գումար էին ուզել, ինչքան մենք ամբողջ տարվա համար ենք կատարում: Ինչ վերաբերում է ազգային պարկին կամ մյուս կազմակերպություններին, նրանք այդ պոտենցիալը չունեն: Եթե մենք ենք կատարելու, ինչո՞ւ միանգամից մեզ չտրվի»,- ասել է Գաբրիելյանը:
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը հիշեցրել է, որ իր ղեկավարած կենտրոնն ի վերջո պետական կազմակերպություն է: Եթե գումար տվողը պետությունն է, ուրեմն գումարը կարող է ուղղվել հենց պետական հիմնարկին:
Ինչ վերաբերում է լուրերին, թե ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալներն այնքան էլ հավաստի չեն, ասաց, որ «ամենալավ ստուգողը կյանքն է, որը ցույց է տվել՝ այսքան ժամանակ ոչ մի անգամ չենք սխալվել մեր կանխատեսումների մեջ»:
«Այն խոսակցությունները, որ շուկաներում վաճառվում է 3000-4000 տոննա սիգ, իսկ դուք տալիս եք 700 տոննա, դա ուղղակի ոչ պատշաճ տեղեկատվության արդյունք է: Այս 700 տոննան վերաբերում է արդյունագործական որսին, ոչ թե ամբողջ պաշարին, երկրորդը` մենք գնահատում ենք այդ 700 տոննան միայն որպես մնացորդ, որը մնում է տարեվերջին: Ինչքան տարվա ընթացքում է որսվում, վաճառվում, դա, պարզ է, մենք չենք կարող գնահատել»,- ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ դժվարանում է հասկանալ այն հանգամանքը, որ պաշտոնյաները հավատում են ոչ թե գիտական կենտրոնին, այլ ասեկոսեներին:
Գաբրիելյանը չի հերքել, որ կան մարդիկ, ովքեր գիտեն, թե տարեկան քանի նավակ է մտնում լիճ ու քանի ցանց է դրվում լճում: Այդպես հաշվարկներ արվում են, միջին թիվ է որոշվում:
«Բայց եթե մեր հաշվարկների սխալը, համաշխարհային մակարդակով, կազմում է մինչև 20 տոկոս, ապա այդ դեպքում 50-ից ավել է դառնում: Ես չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ հավատալ այդպիսի տվյալներին և չհավատալ, օրինակ` մեր տվյալներին»,- ասել է Գաբրիելյանը:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...