Ադրբեջանցի սահմանապահները բացել են Դավիթ Գարեջիի անապատի վանք տանող մուտքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ադրբեջանցի սահմանապահները բացել են Դավիթ Գարեջիի անապատի վանք տանող մուտքը

17:20 25.04.2019

Հաջորդ կիրակի Վրաստանում նշում են  Քրիստոսի հարության` Զատկի տոնը: Այսօր վրացական  լրատվամիջոցները լուր էին  տարածել, որ արդեն 4-րդ օրն է, ինչ Ադրբեջանի սահմանային ծառայությունները փակել են Դավիթ Գարեջիի վանական համալիր տանող ճանապարհը ուխտավորների և զբոսաշրջիկների համար:

Ըստ տարածված տեղեկությունների` ադրբեջանական կողմը ճանապարհը փակել էր շաբաթ օրը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի` վանք այցից հետո: Առաջին անգամ ադրբեջանցի սահմանապահներն արահետ էին սկսել փորել դեպի վանք: Վրացական կողմի ենթադրությամբ` Ադրբեջանը մտադիր է վանքը համարել Կովկասյան Ալբանիայից ժառանգած մշակութային ժառանգություն:

«Հարևան երկրի սահմանապահները արահետների վրա են աշխատում, նախազգուշացնող նշաններ են դնում, ինչին վրաց սահմանապահները հանգիստ նայում են: Նույնքան ճգնաժամային և ավելի վատ վիճակ կլինի, ինչպես 2012 թվականի մայիսին էր, երբ Վրաստանի իշխանությունները վրաց սահմանապահներին հրամայել էին զբոսաշրջիկներին ներս չթողնել: Այն ժամանակ դա արվել էր ադրբեջանցիների պահանջով և վրացական կողմը, մինչև աղմուկ բարձրացնելը, հարևանի պահանջը բավարարել էր: Չնայած հոգևորականները մենաստաններ և վանքեր գնալու հնարավորություն և իրավունք ունեին, իսկ այսօր նույնիսկ մեզ չեն թողնում»,- հայտարարել էր վրացի արքեպիսկոպոս Կիրիոնը:

Վրասատանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը՝ հայտարարելով, որ խնդրի լուծման շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում:

Վրաստանի «Առաջին ալիքին» տված հեռախոսազրույցում վանքի վանականներից մեկի մեկն ասել էր, որ ադրբեջանցի սահմանապահները ներխուժել են վրացական  տարածք՝ այն հայտարարելով իրենց սեփականությունը, թեև երկու պետությունների համար վիճելի այդ տարածքն առ այսօր սահմանագծված չէ:

Վանականի խոսքով` քանի դեռ տարածքների սահմանազատում չի իրականացվել, այն պատկանում  է այն  կողմին, որն այն շահարկում է, տվյալ դեպքում` Վրաստանին:

«Գալիս, մտնում են մեր կողմից օգտագործվող տարածք, փակում են վանքը: Մենք էլ աղերսագին  խնդրում ենք բացել այն ու մեզ  ներս թողնել»,- ասել է վանականը:

Ավելի ուշ հաղորդվեց, որ ադրբեջանցի սահմանապահները բացել են մենաստան տանող մուտքը վրացի զբոսաշրջիկների ու ուխտավորների համար:

Նշենք, որ Դավիթ Գարեջիի մենաստանն աշխարհում միակ վանական համալիրն է, որի միջով անցնում է երկու երկրների, տվյալ դեպքում` Վրաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը: Երկու երկրների միջև 1996 թվականից ի վեր սահմանագծված է  ընդհանուր սահմանի միայն 66 տոկոսը: Մնացած 34 տոկոսը ներառում է վերոհիշյալ վանական համալիրը:

Ադրբեջանն իրեն համարում է այդ տարածքներում երբևէ գոյություն ունեցած Կովկասյան Ալբանիայի իրավահաջորդը, մինչդեռ Վրաստանի պատմությունը, սկսած միջնադարից, վանքը հիշատակում է որպես վրացական գործող վանք:

Մյուս վիճելի տարածքը Անդրկովկասի խորհրդայնացման ժամանակ Ադրբեջանին փոխանցված վրացական պատմական Սաինգիլո (Հերեթի) շրջանն է: Հիշեցնենք, որ 2012թ. Ադրբեջանը սահմանապահ զորք էր տեղակայել վանքի երկայնքով` արգելելով վրացի ուխտավորների մուտքը վանք:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջան կատարած պաշտոնական առաջին այցի շրջանակում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել էր հնարավորինս արագ ավարտել երկրների միջև ընդհանուր սահմանների վերջնական սահմանագծումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

BACK_TO_TOP