Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված․ Գագիկ Սուրենյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված․ Գագիկ Սուրենյան

10:11 26.04.2019

«Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։

Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է։ Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

00:05 20.05.2024

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը, ով եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում, երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել վատ ինքնազգացողությունից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ «Միջադեպի սկզբում հաջողվել է երկու անգամ կապի դուրս գալ Թավրիզի իմամի հետ, նա ասել է, որ իրեն լավ չի […] ...

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

23:35 19.05.2024

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը պարզվել է, և այնտեղից ազդանշան է ստացվել անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից, ասել է Արևելյան Ատրպատական նահանգի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը։ «Մի քանի րոպե առաջ ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից ազդանշան է ստացվել»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին։ ...

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

21:07 19.05.2024

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ […] ...

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

19:07 19.05.2024

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ «Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում […] ...

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […] ...

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

14:51 19.05.2024

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։ ...

BACK_TO_TOP