12:32 26.04.2019
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը: Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը, այսինքն՝ այս տարի այն կտոնեն վաղը՝ ապրիլի 27-ին:
Ըստ այդմ, Երևանում նախատեսվում են տասնյակ գիտական, ուսուցողական, մարզական, մշակութային և այլ միջոցառումներ: Ստորև՝ առավել մանրամասն.
✅ 10:00 – 11:00 Ծառատունկ՝ Կանաչ Երևան
? Հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ
✅ 10:00 – 14:00 Սպորտային Երևան
➡ 1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս
➡2. Շաշկու մրցաշար
➡3. Նարդու մրցաշար
? Հասցե՝ Ամիրյան – Պուշկին փողոցների միջանկյալ հատված
✅ 11:00 – 15:00 Սպորտային Երևան
➡ 11:00 – 12:00 – Բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ
➡12:00 – 13:00 – Սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ
➡13:00 – 14:00 – Բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ
➡14:00 – 15:00 – Սթրիթբոլի ցուցադրական ելույթներ
? Հասցե՝ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված
✅11:00 – 12:30 Հանրային քննարկում՝ Իրազեկ քաղաքացի
? Հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ
✅ 11։00 – 17։00 Ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը
? Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված
✅ 12:00 – 17:00 Ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու
? Հասցե՝ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված
✅ 13:00 – 14:00 Մանկական տիկնիկային ներկայացումներ՝ Տիկնիկների աշխարհում
? Հասցե՝ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված
✅11:00 – 12:00 Կերպարվեստի միջոցառումներ Մանկական կավճանկարչություն
? Հասցե՝ Ազատության հրապարակ
✅ 11:00 – 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես – վաճառք
? Հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ
✅ 12:00 – 13:00 Կավե արձանիկների ներկում
? Հասցե՝ Պուշկին – Մաշտոց խաչմերուկ
✅13:00 – 17:00 Կավագործության միջոցառում
? Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված
✅ 14:00 – 15:00 Մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները
? Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված
✅15։00 – 16։30 Ազգագրական համերգային ծրագիր
? Հասցե՝ Ամիրյան – Մաշտոց խաչմերուկ
✅ 10:00 – 18:00 Էկո քաղաք
? Հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված
✅16։00 – 18։30 Կինոցուցադրություն՝ Անկախության կինո
? Հասցե՝ Ազատության հրապարակ
✅19:30 – 21:30 Արի համերգի՝ Միտքդ վա՛ռ պահիր
Եզրափակիչ գալա համերգ և տոնական հրավառություն
? Հասցե՝ Ազատության հրապարակ
Հիշեցնենք, որ միջոցառումների կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես տեղեկացրել էր ոստիկանությունը, այսօր երեկոյան կփակվեն ու մինչև վաղը` միջոցառումների ավարտը, փակ կմնան Երևանի մի շարք փողոցներ:
Իսկ միջոցառումներ կանցկացվեն Հանրապետության բոլոր մարզերում, որոնք կազմակերպում են մարզպետարանները:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...