«Կոշ» ՔԿՀ-ում արձանագրված խախտումների մի մասը վերացվել է տեղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

«Կոշ» ՔԿՀ-ում արձանագրված խախտումների մի մասը վերացվել է տեղում

15:10 26.04.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականության և համաչափության ստուգման գործընթացը: Հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում:

Ստուգման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից արձանագրվել են որոշ խախտումներ:

Մասնավորապես, պարզվել է, որ ՔԿՀ-ում չի ապահովվում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկվելու իրավունքը, իսկ ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետները, Կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ, ոչ բոլոր դեպքերում են կատարել ամենօրյա այցելություններ պատժախցերում գտնվող անձանց:

ՔԿՀ-ի հանձնուքների ընդունման և հանձնման գործընթացի ստուգմամբ պարզվել է, որ առկա է արդեն իսկ դատապարտյալին փոխանցվելու համար ընդունված հանձնուք, որն ընդունվել էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտմամբ: Մասնավորապես, հանձնուքներում առկա իրերի քանակի և տեսակի վերաբերյալ սահմանված դիմումում նշված որոշ ապրանքների տեսակները և քանակները հանձնուք բերող անձի կողմից լրացվել էին ընդհանրական: Չնայած դրա հետևանքով անհնար է համեմատել հանձնուքում փաստացի առկա ապրանքների տեսակների և քանակի հետ, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները վերը նշված հանձնուքն այդ վիճակում ընդունել էին:

ՔԿՀ բնակելի գոտում իրականացված շրջայցի արդյունքում մի քանի ամառային տաղավարներում հայտնաբերվել են քրեական ենթամշակույթին բնորոշ փորագրված կամ նկարված նշաններ, իսկ ՔԿՀ-ի կացարանում եղել են առանց ՔԿՀ-ի պետի համապատասխան թույլտվության պահվող բույսեր և կենդանիներ։

Ստուգմամբ պարզվել է, որ ՔԿՀ վարչակազմի կողմից չի կատարվել պատիժը լրիվ կրելով ազատված մի քանի դատապարտյալի վերաբերյալ պատժից ազատվելուց առաջ սահմանված ժամկետներում դատապարտյալի կողմից նշված հասցեում բնակվելու հնարավորության մասին ոստիկանության համապատասխան տարածքային բաժին հարցում ուղարկելու պարտադիր պահանջը, ինչը կարևոր նշանակություն ունի համապատասխան հասցեների ճշտման և պատժից ազատվող անձանց վարքագծի նկատմամբ հետագա հսկողություն իրականացնելու տեսանկյունից:

Արձանագրվել են նաև ՔԿՀ-ում պահվող անձանց տեսազանգից և հեռախոսազանգից օգտվելու ժամանակացույցի պահպանմանը, ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ներգրավման պահանջների կատարմանը, ինչպես նաև ՔԿՀ բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում տեղաբաշխված անձանց համար կարանտինային բաժանմունք ունենալուն առնչվող խախտումներ:

Ստուգման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն այցելել է ՔԿՀ-ի բոլոր կացարանները` դրանցում բնակվողներից անձամբ տեղեկացել իրենց պատժի կրման և պահման պայմանների մասին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

ՔԿՀ վարչակազմի հետ անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կատարված ստուգումների արդյունքները: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից գոհունակություն է արտահայտվել սահմանված չափանիշներին «Կոշ» ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունն ապահովելու, այս ուղղությամբ վիճակի բարելավմանը միտված վարչակազմի հետևողականության առթիվ:

Արձանագրվել է, որ խախտումների մի մասը վերացվել է տեղում: Հանձնարարվել է լուծումների ավելի տևական ժամանակ պահանջող մյուս խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկել առարկայական միջոցներ և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP