22:13 27.04.2019
Շրի Լանկայի Սամանդուրայ քաղաքում ահաբեկչական խմբավորման անդամները կրակահերթ են սկսել տեղի ոստիկանների հետ ու պայթյուններ են իրականացրել՝ ձերբակալություններից խուսափելու համար: Այս մասին հայտնում է ada derana-ն:
Հաղորդվում է, որ հատուկ գործողությունների արդյունքում այստեղ զենքի արտադրության ստորգետնյա գործարան է հայտնաբերվել: Ոստիկանները գտել են նաև հատուկ համազգեստ, դրոշներ, որոնք կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Հայտնաբերվել են նաև 150 փամփուշտներ, 100 հազ-ի հասնող մետաղե գնդակներ, անօդաչու սարքեր ու պայթուցիկներով պատված գոտի:
Հաղորդվում է նաև, որ այսօր՝ ապրիլի 27-ին, ոստիկանների կողմից իրականացված հատուկ գործողությունների ընթացքում 15 մարդ է զոհվել, այս թվում՝ 6 երեխա: Նշվում է, որ խմբավորման անդամներն իրենց ընտանիքի անդամների հետ թաքնվել են մոտակա թաքստոցներից մեկում, որտեղ սպանվել են ոստիկանների կողմից:
Սամանդուրայում ու հարևան բնակավայրերում պարետային ժամ է հայտարարված: Հանցագործների բացահայտման ուղղությամբ այստեղ հատուկ գործողությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայում անցկացվող Սուրբ Զատկի պատարագի ժամանակ գրեթե միաժամանակ, երկրի մայրաքաղաք Կոլոմբոյում և մոտական բնակավայրերում, ընդհանուր առմամբ, թվով 8 պայթյուն էր որոտացել: Ահաբեկչությունների հետևանքով Շրի Լանկայում զոհվել է 253 մարդ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրապարակվել է Շրի Լանկայի հյուրանոցում մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման տեսանյութը։
https://twitter.com/lifenews_ru/status/1122115657544478720
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...
10:54 11.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:47 11.05.2025
Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունումԲրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...