Ամբերդն ազգային հարստություն է, մեր աչքի լույսը, և նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են. Քաղաքաշինության պետական կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+17.09 oC

Ամբերդն ազգային հարստություն է, մեր աչքի լույսը, և նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են. Քաղաքաշինության պետական կոմիտե

15:38 29.04.2019

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով և առհասարակ որևէ տեսակի աշխատանքները դադարեցված են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

«Ամբերդն ազգային հարստություն է, մեր աչքի լույսը, և նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն՝ ընդունելով հողի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններին: Զբոսաշրջային զարգացման նպատակ հետապնդող ցանկացած նախաձեռնություն այս տարածքում պետք է արվի ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած նախագծի հիման վրա, երբ արդեն իսկ առկա կլինեն հնագիտական եզրակացությունները: Այստեղ անհրաժեշտության դեպքում կկատարվեն հնագիտական պեղումներ: Տարածքի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններն ընդունել են իրենց բաժին մեղավորությունը և խնդրել միասին քննարկումների ու մասնագետների աջակցությամբ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում և դիտման գոտում որևէ միջամտություն հարկավոր է անել չափազանց զգուշավորությամբ և համայնապատկերին համահունչ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ նմանօրինակ դեպքերը բացառվելու են՝ լինելով անձամբ իր և պատասխանատու մյուս կառույցների ուշադրության ներքո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

18:54 15.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի կարծիքով՝ առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել։ «Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա […] ...

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը

18:48 15.05.2024

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ այն շարունակական բնույթ կունենա: «Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նույնպես իր նպաստը կունենա Հայաստան-ԵՄ խորը համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ցանկանում […] ...

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

18:42 15.05.2024

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Նորոգվող 2կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ տասնյակ տարիներ այն չէր հիմնանորոգվել։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում է ավազակոպճային շերտ‚ կառուցվում են […] ...

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

18:28 15.05.2024

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […] ...

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է ԱՄԷ-ի նախագահական պալատում

18:22 15.05.2024

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է ԱՄԷ-ի նախագահական պալատում

«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում. միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ՝ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի […] ...

Ամփոփվել է մարզերի երեխաների համար կազմակերպված «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարը»

18:16 15.05.2024

Ամփոփվել է մարզերի երեխաների համար կազմակերպված «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարը»

Ամփոփվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում: Ծրագրին մասնակցել են Սպիտակի քաղաքային և Աչաջուրի համայնքային գրադարանների մանուկ և պատանի ընթերցողները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության […] ...

BACK_TO_TOP