23:37 29.04.2019
Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը շարունակում է աճել: Երկու երկրների հարաբերությունները սրվել էին անցյալ տարվա մայիսից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին:
Իսկ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այն երկրները, որոնք բացառության կարգով Վաշինգտոնի թույլտվությամբ Իրանից նավթ էին ներկրում, մայիսի 1-ից այլևս նման հնարավորություն չեն ունենա և արգելքը շրջանցելու դեպքում կենթարկվեն պատժամիջոցների: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վաշինգտոնն 8 երկրների (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Թուրքիա, Իտալիա, Հունաստան) համար 6 ամսով բացառություն էր թույլ տվել՝ պարտավորվելով սահմանափակ քանակությամբ իրանական նավթի գնման պատճառով դրանց նկատմամբ պատժամիջոցներ չկիրառել:
Ի պատասխան Վաշինգտոնի այս քայլի՝ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դիտարկում է «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին» պայմանագրից դուրս գալու տարբերակը: Իրանի այս հայտարարությունից հետո տարբեր երկրներում սկսեցին քննարկել Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը, ինչին մինչ այս խանգարում էր «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին» պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրվել է 190 երկրի կողմից և ուժի մեջ մտել 1970թ.-ին:
Իրանի արտգործնախարարը պարզաբանել է, որ պայմանագրից դուրս գալը ԱՄՆ-ի քայլերին պատասխանելու բազմաթիվ տարբերակներից մեկն է միայն: Թեհրանը նաև սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, որն Օմանի ծոցը միացնում է Պարսից ծոցին:
Նեղուցը հսկայական ռազմավարական նշանակություն ունի. տարածաշրջանի նավթի 30 տոկոսն անցնում է այնտեղով:
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում փակել նեղուցը, սակայն հնարավոր է, ստիպված լինի դիմել այդ քայլին:
«Մեր նավերն անցնում են Հորմուզի նեղուցով այնպես, ինչպես այլ երկրների նավերը, բայց եթե ինչ-որ մեկի մտքով անցնի վտանգի տակ դնել ծոցում անվտանգությունը, մենք անպայման կպատասխանենք դրան: Բացի այդ, եթե մեր նավթը չտեղափոխվի այդ նեղուցով, ապա այլ երկրների նավթը նույնպես չի տեղափոխվի»,- հայտնել է Մոհամադ Բաղերին:
Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության առիթներից մեկն էլ այն է, որ օրեր առաջ Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պաշտոնապես ճանաչեց որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Սա առաջին դեպքն է, երբ օտարերկրյա պետության ռազմական կառույցն ահաբեկչական կազմակերպության որակում է ստանում:
Չնայած արևմուտքի ճնշմանը՝ Իրանը հայտարարել է այս տարի Ռուսաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...