Շիրակի պետական քոլեջի ուսանող Լիլիթը եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հատուկ հյուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Շիրակի պետական քոլեջի ուսանող Լիլիթը եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հատուկ հյուրը

00:48 30.04.2019

Շիրակի պետական համալսարանի քոլեջի «Սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ կուրսի 16-ամյա ուսանող, գյումրեցի Լիլիթ Մուրադյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրը. Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով՝ արձագանքելով Քաղաքացու օրվան ընդառաջ Զարուհի Բաթոյանի հայտարարած մրցույթին, որի շրջանակում 14-18 տարեկան պատանիները ներկայացրել են, թե ինչ կանեին, եթե մեկ օրով ստանձնեին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Գյումրիից Լիլիթ Մուրադյանը Երևան հասել էր առավոտյան ժամը 9:00-ին: Այսօր նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրն էր: 16-ամյա Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով.

«Ես առաջարկ էի ներկայացրել մեր երկրում կամավորության ինստիտուտի հզորացման վերաբերյալ, ինչպես նաև՝ նշել էի, որ շատ լավ կլիներ, որպեսզի 15-18 տարեկան պատանիների կամավորության շրջանը դիտարկվի որպես աշխատանքային փորձառություն, որպեսզի նրանք ավելի մրցունակ լինեն աշխատաշուկայում»,- ասում է Լիլիթը:

Գյումրեցի պատանին մի ամբողջ օր անցկացրել է նախարարությունում, մասնակցել բյուջետային հարցերի վերաբերյալ ընդլայնված քննարկմանը, շրջել նախարարության ստորաբաժանումներում և ծանոթացել դրանց աշխատանքին։

«Ես սովորում եմ Շիրակի պետական համալսարանի քոլեջի սոցիալական աշխատանք բաժնի երկրորդ կուրսում: Շատ ուրախ էի, երբ նամակ ստացա այն մասին, որ նախարարը հենց իմ առաջարկն է հավանել: Այս օրվա ընթացքում ես շատ բան տեսա և նաև շատ նոր բաներ սովորեցի. ես, անկեղծ ասած, փոքր-ինչ այլ կերպ էի պատկերացնում սոցիալական աջակցության ոլորտի գործունեությունը: Այստեղ անցկացրած ժամերը  շատ հետաքրքիր էին նաև ապագա մասնագիտությանս տեսանկյունից»,- ասում է Լիլիթը:

Օրվա վերջում Լիլիթի հետ առանձնազրույց է ունեցել նաև Զարուհի Բաթոյանը: Նա ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, ինչպես նաև՝ ծանոթացրել նախարարի աշխատանքի մանրամասներին.

«Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել, օրինակ, նախարարի հանգստի սենյակը կամ նրա կողքին շարված հեռախոսները, որոնց մասին առանձին-առանձին պատմեց նախարարը: Ես ավելի հեշտ էի պատկերացնում նախարարի ու նախարարության աշխատանքը»,- խոստովանում է Լիլիթը:

Զ. Բաթոյանը նշել է, որ շատ ուրախ էր տեսնել սոցիալական աշխատանքի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածությունը: Նա երկար զրուցել է Լիլիթի հետ, լսել նրա պատկերացումները սոցիալական պաշտպանության ոլորտի, նրա ապագա մասնագիտության վերաբերյալ.

 «Ես ուրախ եմ, որ մեր այս նախաձեռնությունն այդքան բուռն արձագանք ստացավ պատանիների շրջանում: Մենք հայտարարել էինք, որ հավաքագրում ենք 14-18 տարեկան պատանիների գաղափարները, որովհետև կարծում ենք, որ այս սերնդի ձայնը պետք է առավել լսելի դարձնել, բացի այդ՝ ոչ ոք ավելի լավ չի ներկայացնի նրանց մտահոգություններն ու սպասելիքները»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել էր մրցույթ՝ 14-18 տարեկան պատանիների շրջանում: Գաղափարը մեկն էր՝ հավաքագրել փոփոխությունների առաջարկներ, որոնք կիրականացնեին պատանիները, եթե մեկ օրով ստանձնեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Նախարարության ֆեյսբուքյան էջին ստացվել է ավելի քան 25 առաջարկ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP