14:53 30.04.2019
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքներով, թատրոնի տնօրեն նշանակվեց Լյուդվիգ Հարությունյանը։ Նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ` թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Հիշեցնենք, որ թատրոնի անձնակազմը երկու շաբաթ առաջ պաշտպանում էր հենց նրա թեկնածությունն ու նախապես հայտարարել էր, որ այդ հարցում չի հանդուրժի որևէ մեկի միջամտությունը:
SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հետ, որը խոսել է թատրոնում առաջիկա անելիքների մասին։ Առաջնայինը, որ քննարկելու են թատրոնում, կառուցվածքային փոփոխություններն են ու գեղարվեստական ղեկավարի հարցը։
«Հայտարարված մրցույթի երկու փուլներն էլ անցել եմ: Ասեմ, որ մրցույթին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարությունից, ինչպես նաև կառավարության անդամներ։ Երեկ նախարարությունն իմ թեկնածությունն ընտրեց, ու ես նշանակվեցի Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնում։ Ասեմ, որ ես թատրոնում շարունակելու եմ ստեղծագործական գործունեություն ծավալել։ Թատրոնում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, բայց սա բնավ չի նշանակում, որ կադրային կրճատումներ են սպասվում, հակառակը` փոփոխությունները կլինեն հօգուտ թատրոնի։ Կառուցվածքային փոփոխությունների ժամանակ կքննարկվի նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը, ճիշտ է` մենք հիմա ունենք գեղարվեստական ղեկավարի խորհրդատու, բայց գեղարվեստական ղեկավար ունենալն անհրաժեշտ է, այս հարցը քննարկելու ենք»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։
Տնօրենի պաշտոնավարման ժամկետն էլ երեք տարի է։ Լյուդվիգ Հարությունյանը մեր թղթակցին փոխանցել է նաև, որ ստեղծագործական կազմը նույն ոգով շարունակելու է աշխատել, թատրոնում դարձյալ կլինեն հրավիրյալ դերասաների մասնակցությամբ ներկայացումներ, ինչպես նաև ռեժիսորական նոր մոտեցումներով բեմադրություններ։ Այս տարի դրամատիկականը թատերաշրջանի բացմանը պատրաստվում է երեք նոր պրեմիերաներով, երեք բեմադրությունների փորձերն արդեն տարվում են։ Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնի համար ապրիլի 26-ին նշանակված արտահերթ մրցույթը հայտնի պատճառներով էր. Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...