Մեկ շաբաթից կհրապարակվեն Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարված դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի որոշումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Մեկ շաբաթից կհրապարակվեն Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարված դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի որոշումները

15:00 30.04.2019

«Կարգապահական հանձնաժողովի ներկայացրած 3 միջնորդություններից 2-ն արդեն քննվել են, նշանակվել է որոշման հրապարակման ժամկետ՝ մեկ շաբաթից»,- ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթին, ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Միջնորդություններից մեկը հետաձգվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի խնդրանքով: Վատառողջ լինելու պատճառով նա խնդրել է նիստը 5 օրով հետաձգել: Նիստը նշանակվել է մայիսի 2-ին: Նիստը կիրականացվի դռնփակ՝ ինչպես նախորդ երկուսի դեպքում:

«Երկուսի դեպքում դատարանն անցել է քննարկման, և որոշումը կայացնելուց անմիջապես հետո եզրափակիչ մասը կհրապարակվի, և հրապարակումից հետո, օրենքի պահանջով, 5-օրյա ժամկետում ամբողջությամբ կուղարկվի կողմերին ու կտեղադրվի կայքում»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

16:31 30.04.2025

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով […] ...

Հայտնի է դարձել, թե ինչ է Զելենսկին խնդրել Թրամփից Վատիկանում հանդիպման ժամանակ

16:27 30.04.2025

Հայտնի է դարձել, թե ինչ է Զելենսկին խնդրել Թրամփից Վատիկանում հանդիպման ժամանակ

Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։ Այս մասին հաղորդում է The Economist ամսագիրը։ Հոդվածում նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները խոսել են 15 րոպե։ Զելենսկին այս ժամանակն օգտագործել է Թրամփին համոզելու համար Կիևի՝ անվերապահ հրադադարի պատրաստակամության մեջ։ Միաժամանակ նա պնդել է, […] ...

Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումը

16:20 30.04.2025

Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումը

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական […] ...

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, թեկնածունեևրից մեկը Չավին է

16:15 30.04.2025

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, թեկնածունեևրից մեկը Չավին է

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, գրում է Kicker-ը: Լևերկուզենյան թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Ռեալը», և ակումբում արդեն տարբերակներ են դիտարկում նրան փոխարինելու համար: «Բայերի» դիտակետում են «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, և «Ռեալ Սոսյեդադը» գլխավորող Իմանոլ Ալգուասիլը, որն […] ...

Հանրապետության նախագահն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավարին

16:13 30.04.2025

Հանրապետության նախագահն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։ Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդնել […] ...

Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտեր

16:10 30.04.2025

Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտեր

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով: Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում. լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, կարճամետրաժ՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն: Մրցույթն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի 2025 թ. ապրիլի 18-ի N 57-Լ հրամանով հաստատված՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման […] ...

BACK_TO_TOP