Երևանում այսօր խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ երթևեկության հետ կապված. ՃՈ պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Երևանում այսօր խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ երթևեկության հետ կապված. ՃՈ պետ

17:22 30.04.2019

«2017թ. ՀՀ տրանսպորտային միջոցներն ավելացել են 38 260-ով, 2018-ին՝ 73 562-ով, իսկ 2019թ. ապրիլի 29-ի տվյալներով՝ 32 115 տրանսպորտային միջոցով: Այս տրանսպորտային միջոցների մոտ 50 տոկոսն շահագործվում է Երևանում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:

Լրագրողները հարց ուղղեցին` արդյո՞ք հնարավոր չէ որոշ հատվածներում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել հինգ րոպե՝ տուգանքներից խուսափելու համար, ՃՈ պետը պատասխանեց, որ կարելի է նույնիսկ տասը րոպե էլ թույլատրել, բայց անգամ 1 րոպե ավել թույլատրելու դեպքում խցանումները կրկնակի կավելանան, իսկ Երևան քաղաքում այսօր խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ ընդհանրապես երթևեկության հետ կապված:

«Պարզ հաշվարկով տրանսպորտային միջոցով երկու տարի երեք ամսում 420 կմ տրանսպորտային միջոց գտնվում է Երևան քաղաքում, իսկ եթե դա վերածենք քառակուսի մետրի, մոտավորապես 110 հա տրանսպորտային միջոց միայն Երևանում է, իսկ եթե դա վերածենք հրդեհային նորմերը պահելուն, այսինքն` 15 քառակուսու փոխարեն լինի 24 քառակուսի մետր, նշանակում է՝ 170 հա Երևանում տարածք է պետք, որպեսզի Երևանում օգտագործվող տրանսպորտային միջոցները կայանեն: Մենք նաև վերլուծություն ենք կատարել Կրկեսի խաչմերուկում: Վերցրել ենք մեկ երթևեկելի գոտի և վերլուծության արդյունքում պարզել, որ նախատեսված 450 մեքենայի փոխարեն այդտեղ երթևեկում է 875-ից 925 մեքենա, այսինքն՝ կրկնակիից ավելին»,- ասաց Եգոր Կարապետյանը:

ՃՈ պետը նաև տեղեկացրեց, որ կարգավորվել է նաև տաքսու վարորդների կայանման տեղի հարցը: Լրագրողները նկատեցին, որ, այդուհանդերձ, տաքսու վարորդները շատ են խախտումներ անում, ինչին ի պատասխան, ՃՈ պետն ասաց, որ հենց այդ պատճառով էլ ցանկանում են օր առաջ բալային համակարգը կյանքի կոչել:

«Ուզում ենք օր առաջ կյանքի կոչել, որպեսզի բոլորը հասկանան՝ իրենք վարորդական իրավունքից կզրկվեն, եթե հաճախակի կատարեն նմանատիպ խախտումներ»,- նշեց  նա:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հավելեց, որ խցանումների ու կայանման խնդիրը բնորոշ է բոլոր խոշոր զարգացած քաղաքներին, իսկ Հայաստանում չկան այնպիսի խցանումներ, որ ժամերով մեքենաները ստիպված լինեն մնալ խցանման մեջ:

«Հայաստանում, կասեի, որ խցանում չկա, դա կարելի է ասել` դանդաղ ընթացք է, որովհետև, ի տարբերություն այլ խոշոր քաղաքների, մենք Երևանում խցանում չենք ունենում, որ ժամերով երթևեկությունը կանգնած մնա, այստեղ ուղղակի դանդաղում է»,- ասաց Ահարոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP