19:30 01.05.2019
Գյումրիի Խրիմյան Հայրիկ 48 շենքի քանդել-չքանդելու հարցը 30 տարի է, ինչ լուծում չի ստանում։ Սա այն շենքն է, որը, ըստ պատասխանատուների, խոչընդոտում է Գյումրիի գլխավոր հատակագծով նախատեսված նոր ավտոճանապարհի կառուցմանը։
Մհեր Մկրտչյան և Խրիմյան Հայրիկ փողոցներն իրար միացնող ավտոտրանսպորտային նոր հանգույցի շինարարության մասին 30 տարի է` խոսում են, բայց կառուցման ժամկետների մասին որևէ հստակ որոշում չկա։ Բնակիչներն են ժամանակ առ ժամանակ անհանգստանում, թե ինչ պետք է լինի իրենց փոխհատուցման հարցը։
«Փարոս» համատիրության նախագահը մի մեծ արխիվ է ստեղծել Խրիմյան Հայրիկ 48 շենքի վերաբերյալ պաշտոնական գրություններով ու փաստաթղթերով: 1976 թվականին շահագործված բնակելիի համար երկրաշարժից հետո վերականգնման նախագիծ է մշակվել, որով 5 հարկի փոխարեն շենքը ամրացվելու էր 4 հարկով: 2000 թվականին ամրացվող շենքերի ցանկում էլ էր ընդգրկվել, բայց մեկ տարի անց ամրացման ծրագիրը չեղարկվեց:
Համատիրության նախագահ Սպարտակ Վարդապետյանի խոսքերով` տարածքից նույնիսկ տնակներ էին հանվելու, որ ամբարձիչը կարողանար աշխատել, բայց ամրացումը տեղի չունեցավ։
«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրենից հետևյալ բովանդակությամբ գրություն էին ստացել` շենքը հանել ամրացվողների ցանկից, այն խոչընդոտում է ավտոտրանսպորտային նոր հանգույցի կառուցմանը: 20 բնակարանով շենքը, որը երկրաշարժի հետևանքով լուրջ վնասվածքներ չուներ, թույլ չտրվեց բնակեցնել:
Շենքի ամրացում թույլ չտրվեց, բայց դա հաշվի չառնվեց և մոտ 15 տարի առաջ քաղաքապետարանը 3 ընտանիքի այս շենքի օրդեր էր տվել ու բնակեցրել, որոշ ժամանակ ապրել են, բայց հետո ստիպված են եղել թողնել-հեռանալ, քանի որ շենքը կոմունալ հարմարություններ չունի:
Անհայտ ճակատագրով շենքում, սակայն, մի 10 տարի առաջ թույլ են տվել տները սեփականաշնորհել, հետն էլ բնակիչներին հույս տվել, թե շենքը կամրացվի` ընտանիքներին զրկելով անօթևանի կարգավիճակից: Շենքում 10 ընտանիք դեռ սպասում է՝ չգիտեն ինչի: Դիմել են մարզպետարան և քաղաքապետարան, ստացել նույն պատասխանը՝ սպասեք ու հայտնի էլ չէ, թե որքան։
Իսկ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքերով` հարցը բազմիցս քննարկվել է և միանշանակ որոշվել է, որ շենքը քանդվելու է, քանի որ խանգարում է ճանապարհաշինությանը։ 30 տարում շենքի ճակատագրում մեկ բան է փոխվել` քանդման ենթակա կառույցը քաղաքապետարանի հաշվեկշռում է:
Գյումրիում երկու անգամ գլխավոր հատակագիծ է փոխվել, որոնցում ճանապարհի կառուցումը մնացել է անփոփոխ ծրագիր: Ըստ գլխավոր հատակագծի` տրանսպորտային նոր հանգույցն անցնելու է նախկին տեքստիլ կոմբինատի տարածքով, որի լուծարումից հետո տարածքները մաս-մաս վաճառվել են, ինչը հակասում է գլխավոր հատակագծին:
Ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի` այդ սեփականաշնորհումը կատարվել է վայրիվերո` առանց գլխավոր հատակագիծը հաշվի առնելու։ Քաղաքապետարանը փորձել է դատարանի միջոցով այդ վաճառքը կանխել, բայց չի հաջողվել։
Տեքստիլ կոմբինատի լուծարային հանձնաժողովը տարածքներն օտարել է քաղաքապետարանի իրավասություններն անտեսելով: 30 մ լայնության ճանապարհից, փաստում է գլխավոր ճարտարապետը, 21 մետրը վաճառված է:
Շենքի քանդման հարցն այս պահին հրատապ դրված չէ, ինչի հետևանքով բնակիչներն են տուժել, չի հստակեցվում նրանց բնակարանային փոխհատուցման հարցը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...