19:05 01.05.2019
«Աշխատիր, Հայաստան» արշավի նպատակը զբաղվածության ոլորտում առկա բոլոր ծրագրերի, նաև քաղաքականության համակարգումն է ու պետության համար ռազմավարական այն ուղղությունների կանխանշումը, որոնց ուղղությամբ պետական մարմինները, մասնավորի հետ համագործակցությամբ, անելիք ունեն: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը:
Նա տեղեկացրեց՝ մայիսի 15-ին փաստաթուղթ է հրապարակվելու, որն ուղենշային է լինելու:
«Դա ռազմավարություն կամ հայեցակարգ չէ, այլ ավելի շատ գործողությունների ծրագիր՝ ճանապարհային քարտեզի նման: Հրապարակվելուց հետո յուրաքանչյուր գերատեսչության համար հստակ ծրագրեր կսահմանվեն, ուղենիշներ՝ հստակ թիրախներով, որոնց ուղղությամբ յուրաքանչյուր պետական գերատեսչություն, հիմնականում՝ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, յուրաքանչյուրն իր մասով պիտի աշխատանքներ սկսեն տանել, հետագայում նաև առաջիկա տարվա ընթացքում մշակվելու է նաև զբաղվածության պետական ռազմավարություն, որը պիտի հիմնվի հենց այս ծրագրում սահմանված սկզբունքների ու ռազմավարական ուղենիշների վրա»,- ասաց նա:
Հարցին՝ թիրախային խմբեր կա՞ն, նա պատասխանեց, որ ծրագիրը կոնկրետ տարիքային խմբի համար թիրախավորված չէ, յուրաքանչյուր տարիքային խմբի համար իրեն հատուկ ծրագրեր է նախատեսվում մշակել, սակայն, հաշվի առնելով այն խնդիրները, որոնց բախվում են երիտասարդները, ու առհասարակ, գործազուրկների մեջ ամենամեծ թիվը հենց երիտասարդներինն է՝ պայմանավորված կրթություն-աշխատաշուկա թույլ կապով, փորձի բացակայությամբ և այլն, հատկապես երիտասարդների համար է նախատեսվում որոշակի ծրագրերի իրականացում:
«Եթե մյուսների համար ծրագրեր առաջարկվում են, ապա հենց հատուկ երիտասարդների համար առկա ծրագրերը քիչ են, մյուս կողմից էլ շեշտադրում է կատարվում շարունակական կրթության վրա, որն արդեն 40-50 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող անձանց համար է: Շուկայում պահանջները պարբերաբար փոխվում են, և, հաշվի առնելով նաև տնտեսության կառուցվածքային փոփոխությունները, անընդհատ կարողություններ ու նոր հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտություն է լինում»,- ասաց նա՝ նշելով, որ այդ իսկ պատճառով վերամասնագիտացման հնարավորությունները պետք է ավելի մատչելի դառնան հատկապես ավելի բարձր տարիք ունեցող անձանց համար:
Հետաքրքրվեցինք՝ ինչ-որ տվյալներ ունե՞ն, կա՞ պատկեր՝ Հայաստանում զբաղվածության ինչ մակարդակ է, Այդինյանն ասաց, որ պատկերը կա, շուտով կհրապարակվեն 2018թ. աշխատաշուկայի 2018թ. տվյալները ըստ պետական վիճակագրական կոմիտեի, սակայն 2016-2017թթ. տվյալները, միջազգային կազմակերպությունների վերլուծությունները հաշվի առնելով՝ հստակ պարզ է դառնում, թե որ խմբերում, որ մարզերում ավելի մեծ խնդիր կա:
«Ակնհայտ է, թե կրթության հետ կապված ինչ խնդիրներ կան, այսինքն՝ այն վերլուծական նյութը, որ կա, լիովին պատկերն արտացոլում է, բայց ավելի խորքային վերլուծության կարիք կա: «Աշխատիր, Հայաստան»-ի շրջանակներում նշելու ենք այն ուղղությունները, որտեղ մի կողմից տվյալների հավաքագրման, մյուս կողմից՝ առկա տվյալների վերլուծության կարիք կա, բացի քանակականից, նաև որակական վերլուծություն կատարելու անհրաժեշտություն կա, որ հասկանանք ավելի խորքային պատճառները, նոր քաղաքականություն մշակենք, քանի որ նախկին քաղաքականությունը հաճախ մշակված է եղել հիմնականում առկա տվյալների վրա՝ առանց կոնկրետ փաստերի խորքային վերլուծության վրա հիմնվելու, դա հիմա խնդիր է»,- ասաց նա:
Այդինյանը նշեց, որ նույն խնդիրն առկա է պետպատվերի իջեցման ժամանակ, մասնավորեցրեց՝ խոսքը բուհերում անվճար տեղերին է վերաբերում, նաև չեն կարողանում հասկանալ՝ շուկայի պահանջը որն է, դրա համար էլ կառուցվածքային գործազրկություն է առաջանում, երբ մի կողմից կա շրջանավարտների մեծ բանակ, մյուս կողմից էլ շուկայում կան բարձր որակավորում կամ ոչ այնքան բարձր որակավորում պահանջող մասնագիտությունների թափուր հաստիքներ, որոնք ոչ մի կերպ մասնավորը չի կարողանում լցնել:
«Սոցհարցումները ցույց են տալիս՝ շատ դեպքերում երիտասարդները նշում են, որ ուսումից հետո հավելյալ վերապատրաստման կարիք ունեն, գործատուներն ասում են, որ շրջանավարտներից խուսափում են, քանի որ իրենց նոր գիտելիքներ, նոր հմտություններ տալու կարիք կա, ինչը ցույց է տալիս կրթության համակարգի բացը, այսպիսի բազմաթիվ խնդիրներ ունենք»,- նշեց Այդինյանը՝ ասելով, որ իրենք խնդիրների մի մասի դեպքում հստակ լուծումներ տեսնում են, մյուսների մասով հավելյալ վերլուծության կարիք կա, ուստի պետք է հասկանալ առկա վիճակը, նշել այն ուղղությունները, որոնցում պետությունն անելիք ունի:
Փոխվարչապետի օգնականը խնդիրների շարքում մատնանշեց նաև այն, որ ամբողջական տվյալ չկա շուկայի պահանջարկի վերաբերյալ, ասաց՝ հիմնական շեշտադրումը պիտի լինի կրթությունը, որովհետև պետության ուղղակի գործառույթը չէ աշխատատեղերի հիմնումը, ուստի մի կողմից պիտի կրթության որակը բարելավեն, որ յուրաքանչյուր անձ, ավարտելով և ունենալով կոնկրետ դիպլոմ, վստահ լինի, որ իրացվելու է աշխատաշուկայում, իսկ եթե մասնագիտությամբ աշխատանք չգտնի, ի վիճակի է լինելու հիմնել իր բիզնեսը:
«Պետությունը չի հիմնում աշխատատեղեր, բայց կան թափուր հաստիքներ, պետության խնդիրը պետք է լինի աշխատանք փնտրող անձ-թափուր հաստիք լավագույն համադրությունն ապահովելը: Պիտի օգնենք մասնավորին՝ աշխատաշուկայում գտնել այն լավագույն մասնագետներին, որ լավագույնս կարող են կատարել պահանջվող առաջադրանքները, իսկ եթե նման անձ չկա, մասնավորի հետ համագործակցությամբ ստեղծենք կամ վերամասնագիտացման միջոցով ապահովենք տվյալ կադրերի առկայությունը՝ բացառապես ելնելով պետության գործառույթներից»,- ասաց Այդինյանը:
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...
23:03 01.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...
22:50 01.08.2025
Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժԿամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...
22:39 01.08.2025
Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...
22:25 01.08.2025
Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվումՔննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...