12:45 03.05.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նիստ է հրավիրվել, որի օրակարգում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու հարցը: Զեկուցողն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:
«Այդ կենտրոնները մեզ չէին ենթարկվում, մենք ստիպված դիմում էինք Տնտեսական զարգացման նախարարություն, ապա Պետական գույք և այլն, ու շատ բաներ կորում էին, կոմիտեն մասնագիտացված չէ բժշկական հիմնարկ կառավարելու համար: Վերադարձնելով` մենք ավելի քան համոզված ենք, որ ուղիղ կապը հնարավորություն կտա էֆեկտիվ լինել, անմիջական վերահսկողություն իրականացնել և խոսել նույն լեզվով: Մեր առաջարկած պայմանները, կարծում եմ, կենտրոնները կբավարարեն, այլապես կանցնենք փոփոխություններ անելու` սկսած կադրերից մինչև կառուցվածքային»,-խոսելով անհրաժեշտության մասին՝ ասաց Արսեն Թորոսյանը:
Նրա համոզմամբ՝ կառավարումը վերահսկելի դարձնելու դեպքում գործունեությունն առավել արդյունավետ կլինի: Բացի դրանից, ձևավորվում է կառավարման խորհուրդ, որը բաղկացած է 7 անդամներից, որն, ըստ նրա, ճիշտ է, քան միանձնյա կառավարումը:
Պետական գույքի մասնավորեցման 2017-20 թթ-ի մասին օրենքի առաջարկով պետական մասնաբաժին ունեցող օբյեկտների ցանկում համապատասխան կետերն ուժը կորցրած ճանաչելու հարցին հանձնաժողովի անդամներն առարկություններ չունեին, հետևաբար` կողմ քվեարկեցին:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...