17:26 03.05.2019
Շվեյցարական SRF հեռուստաընկերությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, դրա զարգացման ընթացքին, հեղափոխության վրա ազդեցություն ունեցած գործոններին, խոսել մինչ Թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցող զարգացումների մասին:
«Պատմության ընթացքում շատ հեղափոխություններ չենք կարող հիշել, որոնք տեղի են ունեցել առանց արյունահեղության, բայց նման մի հեղափոխություն տեղի ունեցավ»,- պատմում է հաղորդավարը, ապա ներկայացնում երկու գործընկերներին, որոնցից մեկը՝ լրագրող Լուսիա Չիրկին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում և քաղաքական գիտությունների պրոֆեսոր Դանիել Բոքսլերը Բելգրադից, խոսում են հայկական հեղափոխության ու աշխարհի այլ երկրների համատեքստում՝ ժողովրդավարության հաստատման աղերսների մասին:
«Ես գտնվում եմ Կասկադում, իմ հետևում մայրաքաղաք Երևանն է և հեռվից երևում է Արարատ լեռը»,- պատմում է Լուսիա Չերկինը:
Նա պատմում է, թե ինչպիսին է Երևանը հեղափոխությունից հետո մեկ տարի անց, խոսում մայիսմեկյան տոնի մասին, որի ժամանակ հայերը դուրս են եկել զբոսնելու, վայելելու գարնանային տոնը, քաղաքացիների հետ զրույցներում հետաքրքրվում, թե ինչպիսին է Հայաստանը այս մեծ իրադարձությունից հետո:
«Տրամադրությունը լավատեսական է, ուրախ, դրական»,- ասում է քաղաքացիներից մեկը, մյուսը՝ հավելում.
«Հիմա շատերն են քարոզում, թե հեղափոխությունը շատ վատ հետևանքներ է ունեցել, ամեն ինչ վատ է, նրանք չեն հասկանում, թե որքան կարևոր էր»:
Քաղաքացիները համոզմունք են հայտնում, որ բազմաթիվ ոլորտներում կան դրական տեղաշարժեր:
Այնուհետ 30 րոպեանոց հաղորդման ընթացքում անդրադարձ է լինում Հայաստանի պատմությանը, պատմական տեղեկություններ են հաղորդվում երկրի բնակչության, հարևան երկրների մասին, կարևորվում, որ այն գտնվում է Արարատ լեռան հովտում, որի վրա ժամանակին հայտնաբերվել են Նոյան տապանի մնացորդները: Երկիրը ներկայացվում է որպես աշխարհի հնագույն մշակույթ ունեցող պետություններից մեկը:
«2018թ. ապրիլին Երևանում ու այլ քաղաքներում սկսվեցին բողոքի ցույցեր, նրանք պահանջում էին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սարգսյանը 14 տարի նախագահել է երկիրը: Ցույցերին մասնակցում էին հարյուրհազարավոր մարդիկ, այդ թվում` զինվորականները: Ընդդիմադիր խորհրդարանական լրագրող Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրեց բողոքի շարժումը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ձերբակալվեց, հաջորդեցին ցույցերը, Փաշինյանն ազատ արձակվեց, Սարգսյանը հրաժարական տվեց: 2018թ. մայիսի 8-ից Նիկոլ Փաշինյանն է երկրի վարչապետը»,- ներկայացնում է ռեպորտաժի հեղինակը:
Իսկ հաղորդավարը ընդգծում է ևս մի հետաքրքիր փաստ Հայաստանի մասին. բազմաթիվ հայեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, և նրանցից մեկն էր նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև հայտնի Քիմ Քարդաշյանը, ում մասին խոսելիս ընդգծում են, որ նա ևս «Թվիթերում» հեղափոխություն արեց, գրառում էր կատարել Հայաստանում կատարված հեղափոխության մասին:
Բելգրադում աշխատող քաղաքագետն էլ այս ամենը գնահատում է աշխարհում տեղի ունեցող զարգացումների ենթատեքստում, կարևորում առանց արյունահեղության ժողովրդավարության հաստատումը երկրում: Իսկ Հայաստանի շարքն այսքանով չի ավարտվում` հանդիպումներ հեղափոխության հերոսների հետ, տեղեկություններ արտագաղթի նվազման միտումների ու Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնողների թվի ավելացման մասին:
Այս տեսանյութը իր էջում տեղադրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անելով հետևյալ գրառումը.
«Ասում են՝ շվեյցարական SRF հեռուստատեսության այս ծավալուն ռեպորտաժում Հայաստանի մասին լավ բաներ են ասում: Ով գերմաներեն գիտի՝ թող հերքի կամ հաստատի»:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...