Քննիչի որոշումը և դատախազների անգործությունը վկայում են Քոչարյանի իրավունքների խախտման մասին. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Քննիչի որոշումը և դատախազների անգործությունը վկայում են Քոչարյանի իրավունքների խախտման մասին. փաստաբան

18:45 03.05.2019

Այսօր՝ մայիսի 3-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը գույքի վրայից կալանքը հանելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն մեղադրող կողմն առարկեց՝ հիմնավորելով, որ գործն արդեն ուղարկվել է դատարան, և դատական ծախսերի կատարման համար կարող է գույքի բռնագանձման անհրաժեշտություն առաջանալ:

Այսօրվա նիստը երկու անգամ ընդմիջվեց: Մեղադրող կողմը դատարանին հանձնեց մեղադրական եզրակացության հավելվածը, որում նշված է այն գույքը, որի վրա կալանք է դրված:

Դատարանը կողմերից հարցրեց, արդյո՞ք ունեն արգելադրված գույքի արժեքների վերաբերյալ տեղեկություն, սակայն կողմերը չունեին նման տեղեկություն:

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ որոշումը կայացվել է քաղհայցը և դատական ծախսը բավարարելու համար, սակայն ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է, թե ինչ նպատակով և ինչ եղանակով է կատարվում գույքի բռնագրավումը: Այն կարող է բռնագրավվել միայն այն չափով, որքանով որ ձեռք է բերվել հանցավոր եղանակով:

«Եթե մեղադրողը կարծում է, որ Քոչարյանը կաշառք է ստացել 3 մլն ԱՄՆ դոլարի չափով, ապա պետք է արգելք դրվեր այդքան գույքի վրա, այն պայմաններում, երբ Քոչարյանի անունով գրանցված գույքը նույնիսկ չէր գնահատվել՝ հասկանալու, թե ինչ արժեք ունի, և արդյո՞ք այդ արժեքը բավարար է ապահովելու համար այդ ծախսերը, այդ պարագայում կրկին քննիչի որոշումը և դատախազների անգործությունը վկայում են Քոչարյանի իրավունքների խախտման մասին»,- ասաց Խուդոյանը:

Խուդոյանը նաև նշեց, որ քննիչի կողմից չի վերադարձվում նաև բռնագանձված առարկաները, որոնք չեն ուղարկվել դատարան՝ որպես իրեղեն ապացույց:

«Քննիչն անհասկանալի պատճառաբանությամբ տվել է պատասխան, որ Քոչարյանի տանից առգրավված իրերը չեն կարող վերադարձվել, սակայն դրանք դատարան ուղարկված չեն որպես ապացույց: Այդ իրերի շարքում են բանկային փաստաթղթեր, օրինական ձեռք բերված հրազեն, նույնականացման քարտ, 2017-ի աշխատանքային պայմանագիր, որը գործի հետ կապ չի ունեցել և այլն»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրված, արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալման համար:

Ըստ մեղադրանքի՝ երկրորդ նախագահն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ գործարար Սիլվա Համբարձումյանից, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP