14:22 04.05.2019
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մայիսի 1-3-ն Ադրբեջանում անցկացված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններին, ասաց, որ զորավարժություններին այդ անվանումը տված հեղինակները պետք է ասեին՝ «Քեմալ Աթաթուրք Լենին» զորավարժություններ, որովհետև, ըստ նրա, դրանց ակունքում, ըստ էության, 1920 թվականի ռուս-թուրքական սիրախաղերն էին, որի ստորագույն օղակը եղել և մնում է հայ բոլշևիզմը: Բանախոսի խոսքով՝ այս զորավարժություններն աննախադեպ էին:
«Ինչքան ես եմ հիշում, երբեք բաց հայտարարված նման կարգի զորավարժություն թյուրքական երկու պետությունների միջև Արցախի հայկական տարածքի շուրջ և Իրանի հարևանությամբ տեղի չի ունեցել: Երբ այդ վիճակը եղել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, գոնե մենք՝ հայերս և պարսիկները, լավագույն ձևով դրան դիմակայել ենք և արդյունքներ ունեցել ենք: Մոսկվայի 21 թվականի պայմանագիրը պիտի ուսումնասիրվի: Ուսումնասիրվի ոչ միայն հետազոտողի կողմից, այլ արտգործնախարարությունը պետք է աշխատի այդ փաստաթղթի ուսումնասիրության հիմքի վրա, ոչ միայն հասկանա օրենքի տառը, այլև առկա գեոքաղաքական ենթատեքստը»,-ասաց Շիրինյանը:
Քաղաքագետը ենթադրում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շտապ կոնսուլտացիաների մեջ է ՌԴ-ի հետ, քանի որ կարծում է՝ այդ դաշնագրի տրամադրությունները Թուրքիայի կողմից խախտված են:
«Դա, եթե բառացիորեն պայմանագիր չդիտենք, Այսրկովկասը ժամանակին ռուս-թուրքական ազդեցության գոտու բաժանելու մասին է: Այդ պայմանագիրը պետք է ուսումնասիրվի, և ՌԴ-ն ունի ուղիղ պարտավորություններ: Թուրքիան, մենք հանդուրժեցինք, մտավ Նախիջևան, որ չպիտի մտներ` ըստ այդ պայմանագրի: Երկու գերատեսչությունները պիտի աշխատեն ՌԴ-ի հետ՝ հետևողականորեն պահանջելով, որ կատարի ոչ միայն այսօրվա պարտավորությունները, այլև 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրի 7-րդ, թե 8 -րդ կետը, ըստ որի՝ Ռուսաստանը, եթե Հայաստանը սովետականանում է, իր վրա է վերցնում Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունների կատարումը»,-հայտարարեց Լևոն Շիրինյանը:
Բանախոսը կարծում է՝ հեղափոխությունը որակական փոփոխություններ է պահանջում այս ոլորտում, հետևաբար` Ռուսաստանի հետ պետք է հարաբերվել արժանապատվորեն, ինչն այսօր նկատում է` միևնույն ժամանակ հայտարարելով, որ դրա համար ռեսուրսն է քիչ:
«Գեոստրատեգիական վիճակը փոխվում է` ի վնաս մեզ: Հայաստանը պետք է միջազգային դատարաններ քարշ տա այս պայմանագիրը խախտող կողմերին: Պետք է պահանջվի աշխատեցնել Երևան-Նախիջևան-Թավրիզ երկաթգիծը»,-ասաց քաղաքագետը:
Դիտարկմանն էլ, թե դա անիրատեսական է, հայտարարեց, որ հատկապես քաղաքականության մեջ ֆանտաստիկ գաղափարներն ու մտքերը կատարվում են:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...