Կաթողիկոսը մեկնել է Կրետե՝ մասնակցելու Ս. Հովհաննես եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Կաթողիկոսը մեկնել է Կրետե՝ մասնակցելու Ս. Հովհաննես եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումներին

13:00 05.05.2019

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով հավատացելոց օրհնության և երկրպագության համար Կրետե է բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող` Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը:

Վեհափառ Հայրապետին Հերակլիոնի օդանավակայանում դիմավորել են Կրետեի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների պատասխանատուներ, ինչպես նաև այս առիթով Կրետե ժամանած հայ եկեղեցականներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնավորապես ողջունելու էին եկել Հույն Ուղղափառ Եկեղեցու Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը,  Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը, Կրետեի նահանգապետ Ստավրոս Առնաուտակիսը: Նորին Սրբությանն օդանավի մոտ դիմավորեցին նաև Կ. Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը, Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանը, Հունահայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Մերուժան Հարթենյանը, Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդին և գանձապահ Սանտի Ավետիսյանը:

Բարիգալստյան խոսքերից և Հայոց Հովվապետի ու Իրենեոս Արքեպիսկոպոսի եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակությունը մեկնել է Հերակլիոն:

Նույն օրը երեկոյան Հերակլիոնի «Աստորիա» թատրոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված համերգին, որին Կրետեի հայ համայնքի ուրախությանը բաժնեկից էին նաև բազում հույներ, տոնախմբության առիթով Աթենքից, Պոլսից և Մոսկվայից ժամանած   ուխտավորներ:

Հանդիսությունը բացվել է Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդիի խոսքով: Այնուհետև պաշտոնական խոսքով հանդես են եկել Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը և Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը` պատմական նկատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կրետե: ԱԳ փոխնախարարը Վեհափառ Հայրապետին է փոխանցել Հունաստանի վարչապետի և Արտաքին գործերի նախարարի ողջույնները, ինչպես նաև Աթենք այցելելու` Հունաստանի վարչապետի պաշտոնական հրավերը: Իր խոսքում նա անդրադարձ է կատարել նաև հայ ժողովրդի համար ապրիլ 24-ի խորհրդին:

Համերգն ամփոփվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

Ողջունելով հանդիսության մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն է հայտնել Սուրբ Հովհաննու Կարապետի եկեղեցու 350-ամյակի առիթով Կրետե կատարելիք առաջին հովվապետական այցի առնչությամբ` նշելով, որ հայրենիքից և աշխարհի տարբեր երկրներից հայորդիներ եկել են հավելելու Կրետեի հայության ուրախությունը այս պատմական իրադարձության կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրել է, որ Կրետեի հայ համայնքը, հակառակ փոքրաթիվ լինելուն, շարունակում է արթուն և աշխույժ պահել իր հավատքը` հավատարմությունը պահպանելով իրենց հայրերի սրբազան ավանդների ու ժառանգության նկատմամբ:

Գոհունակությամբ անդրադառնալով Կրետեի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների կողմից ցուցաբերված ջերմ հյուրաընկալությանը` Նորին Սրբությունը ընդգծել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ավելին` երկու հավատակից ժողովուրդները դարեր շարունակ կողք կողքի են ապրել, արարել ու հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին ընկած փորձություններն ու տառապանքները, վերապրել նաև ցեղասպանությունը` հանուն հավատքի հեղելով իրենց արյունը, նահատակվելով հանուն Քրիստոսի: Հայոց Հովվապետի խոսքով, հեղված այդ արյունը առավել ևս զորացրել է մեր ժողովուրդների բարեկամությունը: Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ երկու ազգերի և պետությունների միջև այդ բարեկամությունը այսօր էլ շարունակում է զորանալ և բարի արդյունք պարգևել` մաղթելով, որ այս նվիրական հողի վրա հայ ժողովրդի զավակները շարունակեն իրենց օրհնյալ կյանքը և մշտապես զորեղացնեն ժողովուրդների եղբայրությունն ու բարեկամությունը:

Հայոց Հայրապետը մաղթել է, որ Աստված պայծառ ու արգասավոր պահի երկու ժողովուրդների հավատքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP