Կրակը ոչնչացրել է «Շերեմետևոյում» արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մի մասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+12.09 oC

Կրակը ոչնչացրել է «Շերեմետևոյում» արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մի մասը

21:26 05.05.2019

Վերջին տվյալներով՝ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է 1 զոհի և 4 վիրավորի մասին, որոնք տոիժել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի այրվելու հետևանքով:
«Ներկա պահին հետաքննությունը ունի 1 զոհի և 4 տուժածի մասին տեղեկություն, որոնք դիմել են բժշկական օգնություն ստանալու նպատակով»,- RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից:
Sukhoi Superjet 100-ը Մոսկվայից ուղևորվում էր Մուրմանսկ, այն արտակարգ վայրէջք էր կատարել օդանավակայանում ինքնաթիռում հրդեհ ծագելուց հետո:
Գործակալությունը, վկայակոչելով «Ռոսավիացիայում» իր աղբյուրին, հայտնում է, որ ինքնաթիռին միայն երկրորդ փորձից հետո է հաջողվել վայրէջք կատարել եղանակային վատ պայմանների հետևանքով:
Վայրէջքի ժամանակ բռնկվել էր ինքնաթիռի շարժիչը: Կրակը ոչնչացրել է օդանավի գրեթե կեսը, հայտնել է RIA Novosti-ի աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայությունում:
Ուղևորների մի մասն ինքնաթիռը կարողացել է ինքնուրույն լքել:
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 263 հոդվածի հատկանիշներով, այն է՝ «Անվտանգության կանոնների խախտում օդանավի շահագործման ժամանակ, որը հանգեցրել է 2 և ավելի մարդկանց մահ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը Ռուսաստանին չի փոխանցել ահաբեկչության մասին բոլոր տվյալները․ NYT

14:16 28.03.2024

ԱՄՆ-ը Ռուսաստանին չի փոխանցել ահաբեկչության մասին բոլոր տվյալները․ NYT

Ամերիկացի պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին չեն փոխանցել մերձմոսկովյան Crocus City Hall-ում ծրագրված ահաբեկչության մասին բոլոր տվյալները՝ վախենալով, որ Մոսկվան կարող է բացահայտել ամերիկյան հետախուզական ծառայությունների տեղեկատուներին և նրանց հետախուզական մեթոդները։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT): Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև թշնամական հարաբերությունները թույլ չեն տվել ԱՄՆ պաշտոնյաներին ահաբեկչական դավադրության մասին […] ...

Չինաստանի ՊՆ-ն անհանգստություն է հայտնում Ասիա ՆԱՏՕ-ի առաջխաղացման կապակցությամբ

13:32 28.03.2024

Չինաստանի ՊՆ-ն անհանգստություն է հայտնում Ասիա ՆԱՏՕ-ի առաջխաղացման կապակցությամբ

Չինաստանի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործունեության առաջխաղացման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։ «Չինաստանը մտահոգություն հայտնեց և հստակեցրեց իր դիրքորոշումը դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման, Թայվանի հարցի վերաբերյալ», – ասել է Ու Ցիան ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպմանը: Կողմերը պայմանավորվել են պահպանել հաղորդակցությունն ու […] ...

ԱՄՆ-ում հարվածային ուղղաթիռ է կործանվել

13:21 28.03.2024

ԱՄՆ-ում հարվածային ուղղաթիռ է կործանվել

ԱՄՆ Կոլորադո նահանգում ուսումնական վարժանքների ժամանակ AH-64E Apache հարվածային ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու զինծառայող է տուժել, հայտնում է KKTV տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆորտ Կարսոն բազայի ներկայացուցիչներին։ «Մոտավորապես ժամը 18:30-ին բազայում նախատեսված զորավարժությունների ժամանակ AH-64E Apache ուղղաթիռ է կործանվել: Տուժել է Ֆորտ Կարսոն բազայի երկու զինվորական»,- մեջբերում է հեռուստաալիքը ներկայացուցիչների խոսքերը։   ...

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

13:05 28.03.2024

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել Ռուսաստանի հարձակման հնարավորությունը Լեհաստանի, Չեխիայի կամ Բալթյան երկրների վրա, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարվող F-16 կործանիչներն այլ երկրներից արձակվելու դեպքում օրինական թիրախ կդառնան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին հայտնել է մարտի 27-ին Տորժոկ քաղաքում ռազմական օդաչուների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ՌԴ նախագահի՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի […] ...

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

12:54 28.03.2024

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ «Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

BACK_TO_TOP