19:30 06.05.2019
«ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի մեկնարկն այս տարի ևս Գյումրիից տրվեց: «Խաչմերուկներ-2019». այսպես է կոչվում փառատոնը, որի շրջանակում աշխարհահռչակ երաժիշտներ են այցելում Հայաստան, ներկայացնում իրենց երկրի ժամանակակից երաժշտությունը՝ երգացանկում չանտեսելով նաև հայկականը:
Գյումրիի համերգային երեկոն բացեց Եվրոպայում հայտնի դաշնակահարուհի, բելգիահայ Լորանս Մխիթարյանը:
Ժամանակակից երաժշտարվեստում հայտնի դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանն արմատներով հայ լինելու, բայց ֆրանսիական անունով ներկայանալու մասին է պատմում: Հայկական Անահիտն է, բայց Բելգիայում, որտեղ ապրում է, նրան Լորանս են անվանում: Երբ Հայաստան է գալիս ու ծանոթանում մարդկանց հետ, անպայման հայկական անունով է ներկայանում՝ Անահիտ: Դաշնակահարուհու հայրական կողմը Անատոլիայի Տոկար քաղաքից է, 19-րդ դարի վերջին տեղափոխվել են Եգիպտոս, այնուհետև Բելգիա:
«Հորս հայրական և մայրական կողմն էլ հայ են: Նրանք տեղափոխվել են Բելգիա այն ժամանակ, երբ Թուրքիայում արդեն հայերին լավ չէին վերաբերվում: Եգիպտոսում ենք ծնվել ես և մեծ եղբայրս` Արամը: Փոքր եղբայրս Ժան Գրեգորն է. նրա անունը Հովհաննես Գրիգոր է, հայրս երբեք հայ լինելը չի թաքցրել, մեր անուններն էլ հետագայում ֆրանսիական են դարձել նրա համար, որ Բելգիայի ֆրանսիական թաղամասում ենք ապրել: Մենք էլ չենք մոռանում, որ հայ ենք, թեև հայերեն խոսել չգիտենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է դաշնակահարուհի Անահիտ-Լորանս Մխիթարյանը:
Անահիտ-Լորանս Մխիթարյանի հայրը միշտ պատմել է հայկական մշակույթի մասին, գրել է հոդվածներ, նաև հայկական համայնքի ղեկավարն է եղել Բելգիայում: Հայոց լեզու է դասավանդել, բայց իր երեք երեխաներից ոչ մեկին հայերեն չի սովորեցրել:
«Հայրս հիմնականում Բելգիայի մյուս հայ երեխաներին էր սովորեցնում հայերեն, մեզ համար ժամանակ չէր մնում, իսկ երբ տանն աշխատում էր, Հայաստանի մասին հոդվածներ էր գրում, լուսանկարներ Հայաստանից տպում, մենք այդպես էինք Հայաստանի մասին իմանում: Հայրս միշտ ասում էր` ֆանտաստիկ երկիր է, բայց երբեք չհարմարվեց, որ գար Հայաստան»,- խոստովանել է դաշնակահարուհին:
Հայկական արմատներին և Հայաստանին Անահիտ-Լորանսը կապված է իր արվեստով: Ուսումնասիրել է հայկական մշակույթը, երաժշտարվեստի տաղանդների ստեղծագործություններն էլ եղել են նրա համերգային ծրագրերի անբաժան մասը: Համերգները սկսում է Կոմիտասով:
«Երբ ասում են Հայաստան, առաջինը Կոմիտաս եմ հասկանում: Դա կապ չունի, որ ես հայերեն չգիտեմ, բայց ինձ համար` որպես երաժիշտ, աններելի կլիներ, որ լինելով հայ` ես Կոմիտաս չկատարեի: Նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերն եմ հանրայնացնում, օրինակ` Արամ Հովհաննիսյան և Աշոտ Զոհրաբյան»,- ասել է Լորանս Մխիթարյանը:
Հետո շեշտեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի և նրա կողքին նոր սերնդի հայ կոմպոզիտոր, գյումրեցի Տիգրան Համասյանի անունները: Դաշնակահարուհին երկու տաղանդավորների գործերը հաճախ է կատարում, թեև այս փառատոնի համերգային ծրագրում երկու կոմպոզիտորների գործերին անդրադարձ չի լինելու:
Դաշնակահարուհուն նվագակցեց կոմպոզիտոր, ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանը: Նա 5 ամիս առաջ է Շվեյցարիայից Հայաստան վերադարձել: Ամենամյա փառատոնի կազմակերպիչն է, նաև «Քառորդ տոն» մշակութային կազմակերպության ղեկավարը: Հայտնի երաժիշտների է հրավիրում Հայաստան, որոնք ներկայացնում են ժամանակակից երաժշտությունը:
Ժամանակակից երաժշտություն կոմպոզիտորները գրում են հատուկ գործիքների համար։ Շատ ստեղծագործություններ Հայաստանում հնարավոր չէ կատարել. պատճառը ժամանակակից նվագարանների բացակայությունն է: «Խաչմերուկներ-2019» միջազգային մշակութային փառատոնը չի սահմանափակվում համերգային ծրագրերով:
Եվրոպայում ապրող, ստեղծագործող կոմպոզիտորները Հայաստանում հանդես կգան դասախոսություններով, սեմինարներ-պարապմունքներով, որոնք հիմնականում կանցկացվեն Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...