15:18 06.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի պատասխան նամակին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Նա տեղեկացրել է, որ դեռ այն չեն քննարկել խմբակցությունում:
««Իմ քայլը» խմբակցությունում դեռ չենք հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի արձագանքը, առաջիկայում նախատեսվում է քննարկում, որի ընթացքում կքննարկենք: Քանի որ սկսվել է իրավական գործընթաց, ճիշտ կլինի սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը: Մի կողմից` ասում ենք, որ իրավական հարթակում խնդիր չի առաջացել՝ հաշվի առնելով ԿԸՀ հայտեր ընդունելը, համապատասխանությունը օրենքին, մյուս կողմից` գործ ունենք ենթադրյալ փաստացի իրավիճակի հետ»,- ասել է Մակունցը:
Խմբակցության ղեկավարը խոսել է նաև էթիկայի հանձնաժողովի ձևավորման խնդրի մասին. այս հարցում, ըստ նրա, կանգնած են երկընտրանքի առջև օրենսդրական նոր կարգավորումների պատճառով:
«Նախկինում ինչպե՞ս է տեղի ունեցել. Էթիկայի հանձնաժողովը եղել է կայուն գործող հանձնաժողովը: Հիմա ի՞նչ իրավիճակ ունենք այս կանոնակարգի պատճառով, էթիկայի հանձնաժողովը ձևավորվում է քաղաքական որոշումներով, սա շատ վատ նախադեպ ունեցող սկիզբ կարող է լինել. եթե մենք ստեղծում ենք քաղաքական որոշման հիման վրա, կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում, եթե չենք ստեղծում, ստացվում է, որ ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն, այսինքն՝ երկկողմանի սխալ իրավիճակ է, և այստեղ լավագույն լուծումը` սպասել իրավապահ մարմինների արձագանքին: Մի կողմից` շտկումներ պետք է արվեն ու վերաբերի ցանկացած դեպքին, մյուս կողմից` կարծում եմ, որ պետք է օրենսդրական փոփոխությունների միջոցով ունենանք կայուն էթիկայի հանձնաժողով, որը նման դեպքերում այս խնդիրները կտեղափոխեն հանձնաժողով»:
Լրագրողների հարցին` կաշկանդվածությո՞ւն կա արդյոք, պատասխանել է.
«Այն իրավիճակը, որ գոյություն ունի, բավական մեծ ճնշում է պատգամավորների ու պատգամավորական ինստիտուտի վրա»:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...