Ես յոթերորդ երկնքում եմ. արքայազն Հարրիի հարցազրույցը երեխայի ծնվելուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+20.09 oC

Ես յոթերորդ երկնքում եմ. արքայազն Հարրիի հարցազրույցը երեխայի ծնվելուց հետո

19:00 06.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որդի են ունեցել: Այդ մասին զույգը հայտնել է իր ինստագրամյան էջում: Երեխան կշռում է 3 կգ 260 գրամ: Որդու ծնվելուց հետո երջանիկ հայրիկը հարցազրույց է տվել՝ հայտնելով, որ գտնվում է յոթերորդ երկնքում:

«Սա ամենահրաշալի փորձն էր, որ երբևէ կարող էի պատկերացնել: Թե ինչպես են կանայք դա անում, ընկալումից վեր է … Դա հրաշալի էր, բոլորովին անհավատալի: Ինչպես ասացի, ես չափազանց հպարտ եմ իմ կնոջով: Ինչպես յուրաքանչյուր հայրիկ, յուրաքանչյուր ծնող կասեր, որ իր երեխան հրաշալի է, ես էլ կարող եմ ասել, որ այս փոքրիկն անկրկնելի է: Ես յոթերորդ երկնքում եմ»,- ասել է նորաթուխ հայրիկը:

Արքայազն Հարրին նաև շնորհակալություն է հայտնել բոլորին՝ իրենց նկատմամբ ցուցաբերած սիրո և աջակցության համար:

Իսկ թե ինչ անուն կտան երջանիկ ծնողները նորածին արքայազնին, առայժմ պարզ չէ:

Արքայազն Հարրին ասել է, որ երկու օրից կնոջ և երեխայի հետ կներկայանան որպես ընտանիք, և բոլորը կտեսնեն փոքրիկ արքայազնին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

15:11 15.05.2024

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […] ...

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

12:24 15.05.2024

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ն Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվս մեկ […] ...

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

11:55 15.05.2024

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Հանդիպման ընթացքում […] ...

83-ամյա թոշակառուն դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը

10:42 15.05.2024

83-ամյա թոշակառուն դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը

ԱՄՆ-ում 83-ամյա կինը դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը, գրում է UPI-ն։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Մարի Ֆաուլերն ավարտել է Հովարդի համալսարանը մագիստրոսի կոչումով։ Թոշակառուն կատակում է, որ չէր կարծում, որ կապրի մինչև ուսման ավարտը, ուստի ուրախ է ստանալ իր դիպլոմը։ «1959 թվականից դպրոց չեմ գնացել։ Ես նույնիսկ չգիտեի, թե արդյոք կարող եմ ըմբռնել տեղեկատվությունը», – […] ...

Ֆիդանն ընդունել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահին և ՊՆ ղեկավարին

10:20 15.05.2024

Ֆիդանն ընդունել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահին և ՊՆ ղեկավարին

Մայիսի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ: Այս մասին ասվում է X-ում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակված հաղորդագրության մեջ։ Հանդիպման օրակարգի վերաբերյալ այլ տեղեկություններ դեռևս չկան: ...

Թայվանի բանակը հայտնել է կղզուն չինական 45 ինքնաթիռների մոտենալու մասին

10:04 15.05.2024

Թայվանի բանակը հայտնել է կղզուն չինական 45 ինքնաթիռների մոտենալու մասին

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կղզու մոտ հայտնվել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 45 ինքնաթիռ և վեց նավեր։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ առնվազն 26 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը, որը կղզին համարում է մայրցամաքային Չինաստանի հետ ոչ պաշտոնական սահմանազատման […] ...

BACK_TO_TOP