11:28 07.05.2019
«Այո´, պարոն վարչապետը ճիշտ է ասում, բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց կարևորը, էլի եմ ասում, պետք է լինեն կապեր, ծանոթություն, ընկերություն, շրջապատ, որովհետև ցանկացած ներդրում կայանում է ծանոթության ու վստահության սեղանի շուրջ: Էսքանից հասկացողը Ծառուկյանին նման հարց չի տա»,- ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե բիզնեսը մանդատով պաշտպանելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:
Ծառուկյանը կարծում է, որ մանդատը վայր դնելու բոլոր պահանջներն անհիմն են, քանի որ նրանք այդ բոլոր պահանջներին քաղաքական ու իրավական պատասխաններ տվել են: Պատգամավորը կարծում է, որ այդ խոսակցություններն ու վերջին շրջանի լարվածությունը վնասում են պետությանը:
«Այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեն՝ 12-18 ներդրողներ, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող է մեկը քնից արթնանա ու անհիմն հայտարարություն անի: Ներդրողը պետք վստահ լինի, իսկ այս տիպի մանր-մունր հայտարարությունները, երբ ինչ-որ մեկը տեղից ելնում, ասում է, կարող ա նա վատ է քնել, չգիտեմ` երազում ինչ է տեսել: Ես կրկնում եմ` դա ազդելու է մեր պետության զարգացման վրա»,- ասել է Ծառուկյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչու պատգամավորների մոտ կասկած առաջացավ, որ Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրությամբ, պատգամավորը պատասխանել է, որ դա կասկած չէ, այլ նախանձ:
«Այդ խոսող մարդիկ, կյանքում ո´չ հարևանին օգնած կան, ո´չ էլ երկրին ու ո´չ մի գործ կատարած չկան: Իսկ երբ մարդը կատարում է, իրենք իրենց վատ են զգում»,- ասել է ԲՀԿ ղեկավարը:
Ծառուկյանի խոսքով` ինքը մանդատից կհրաժարվի այն ժամանակ, երբ երկրում բոլորը բարեկեցիկ ապրեն: Նա նաև նշել է, որ հիմա տպավորություն է ստեղծվել, թե երկրում ամեն ինչ լավ է, բոլոր հարցերը լուծել են, բոլորը լավ են ապրում ու մնացել է Ծառուկյանին մանդատից զրկելը:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...