21:15 07.05.2019
Այսօր Երկխոսությունների մեդիա կենտրոնում Գյումրու փողոցաշինության ընթացքի վերաբերյալ հերթական քննարկումն էր կազմակերպվել։ Իսկ հրավիրյալ բանախոսները ոչ միայն շինկազմակերպությունների, այլև նախագծող ընկերության և քաղաքապետարանի ներկայացուցիչներն էին լինելու, որոնք այդպես էլ չեկան:
Գյումրու քաղաքապետարանը հրաժարվել էր մասնակցել քննարկմանը և նույն ժամին քաղաքապետարանում արտահերթ կամ հապճեպ խորհրդակցության էին հրավիրել շինարարներին, ինչի պատճառով էլ չկարողացան հասնել քննարկմանը, որն էլ անցավ առանց գլխավոր պատասխանատուների պարզաբանումների։
Գյումրու փողոցաշինական աշխատանքների տեմպերն անփոփոխ են, քիչ աշխատուժով, բայց ավարտի սեղմ ժամկետներով: Մայթերն ու փողոցներն անանցանելի վիճակում են, հետիոտների համար ժամանակավոր անցումներ այդպես էլ չսարքվեցին: Իսկ այս պահանջներն ու աշխատանքի կատարման ժամկետներին վերաբերող հարցերը շինկազմակերպություններին, վերահսկող կառույցին ու քաղաքապետարանին էին ուղղվելու, որոնց ներկայացուցիչներն այդպես էլ չեկան քննարկման:
Ներկաների խոսքերով՝ ինչո՞ւ քաղաքի ավագանին արտահերթ նիստ չի հրավիրում, կամ ինչու վարչապետի արած դիտողություններին ընթացք չի տրվում։ «Ճաննախագիծ» ինստիտուտը, որը նաև Գյումրու փողոցաշինական աշխատանքների վերահսկողն է և պատվիրատուն, նաև քաղաքապետարանը, հրաժարվել էին ներկայանալ քննարկմանը։ Իսկ շինընկերությունները, որոնք համաձայնել էին գալ հանդիպմանը, հանկարծ հապճեպ կանչվում են քաղաքապետարան արտահերթ քննարկման, որը նույն ժամին էր: Սա ներկաները որակեցին դիտավորություն:
Շիրակի մարզպետի նախկին տեղակալ Արա Մելիքջանյանը, որը փողոցաշինական ծրագրի աշխատանքային խմբի նախկին ղեկավարն էր, նշում է, որ հիմա շինարարության տեմպերի ավելացում պետք է լիներ, քանի որ 1 ու կես ամիս է մնացել շինարարության ավարտին, բայց փողոցներում աշխատանքներ համարյա չեն տարվում։
Փողոցաշինական աշխատանքներն արդյո՞ք որևէ աշխատանքային խումբ վերահսկում է, հայտնի չէ, ինչ խնդիրներ են առաջ եկել այս փուլում, ևս հայտնի չէ։ Շինկազմակերպություններն ու պատվիրատուն խուսափում են որևէ բացատրություն տալ, խնդիրներից չեն խոսում։
Ըստ Արա Մելիքջանյանի՝ ներկա վիճակը խնդիրները ժամանակին չբարձրաձայնելու հետևանքն է: Իսկ աշխատանքների տեմպերը ենթադրել են տալիս, որ սահմանված հերթական ու նոր վերջնաժամկետում, այսինքն՝ մինչև հունիսի 30-ը շինարարները գործն ավարտած չեն լինի: Նորից նախագծային թերություններն առաջ բերվեցին, որոնք պատվիրատուն շինարարության ձգձգման գլխավոր պատճառ է միշտ նշում:
Այժմ հարց է, թե ծրագրի երկրորդ փուլին՝ խոսքը ևս 33 փողոցում քանդման աշխատանքներ տանելու մասին է՝ հերթ կհասնի, թե՝ ոչ: Այս դեպքում նորից առաջ են գալու ստորգետնյա կոմունիկացիաների խնդիրները, երբ կոմունալ սպասարկման ծառայություններն աշխատում են առանց քարտեզների: Օրինակ՝ ջրմուղը։ «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուն վստահեցրեց, թե երկրորդ փուլում նախկին սխալները չեն կրկնի։ Հիմա նախագծողն իրենց հետ համագործակցելով է աշխատում։
Միայն ջրամատակարարը չէ, որ փողոցաշինական ծրագրի մեկնարկից սկսած մինչև հիմա լուրջ խնդիրների է բախվում: Առաջին փուլի աշխատանքների ավարտի հունիսյան ժամկետը խախտելու դեպքում, անկախ ամեն ինչից, արդեն պատվիրատուն հայտարարել է, որ շինարարն է պատասխան տալու ու դա՝ տուգանքների տեսքով։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...