20:32 07.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երկրապահ կամավորների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ:
Շնորհավորելով գալիք տոնի՝ Երկրապահի օրվա առթիվ, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ երկրապահները մեծ ներդրում ունեն Արցախի ազատագրման և ինքնիշխանության վերականգնման, մեր անկախ պետականության կայացման և անվտանգության ապահովման գործում:
«Մեր պատմության բոլոր շրջադարձերում, դժվար օրերին աշխարհազորի գաղափարը միշտ ուժեղ է եղել մեր մեջ»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Նա նշել է, որ արցախյան պատերազմի սկզբնական փուլում, երբ դեռևս կանոնավոր բանակ չկար, երկրի պաշտպանության պարտականությունն ընկած էր կամավորների, երկրապահների ուսերին:
«Դուք հայրենիքի պաշտպան եք, ազգի և հայրենիքի պաշտպանության սիմվոլը,- ասել է Հանրապետության նախագահը,– ունեք մեկ առաքելություն՝ հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, ընդհանրապես մեր ազգը պաշտպանելու առաքելություն: Եվ, իհարկե, ունեք առաքելություն՝ փոխանցելու այս բոլորը հաջորդ սերնդին»:
ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով երկրի նախագահին ընդունելության համար, նշել է, որ երկրապահը միշտ պատրաստ է մասնակից լինել հայրենիքի պաշտպանության գործին: Նա ներկայացրել է ԵԿՄ վարչության կազմը և անդրադարձել կազմակերպության անելիքներին ու խնդիրներին: Այդ շրջանակում ԵԿՄ վարչության նախագահը կարևորել է սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծումը:
Կրկին շնորհավորելով մայիսյան գալիք մեծ տոների՝ Շուշիի ազատագրման, ֆաշիզմի դեմ հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և Երկրապահի օրերի առթիվ, Հանրապետության նախագահը երկրապահներին մաղթել է քաջառողջություն և ընտանեկան երջանկություն.
«Շատ բաներ ունեք՝ կամք, հերոսություն, ուժ, հիշողություն, բայց ուզում եմ, որ ամուր ու առողջ լինեք, որովհետև մեծ գործ ունեք անելու: Ծանր բեռ եք ձեր ուսերին վերցրել: Ձեր կորցրած ընկերների, մեր հերոսների հայացքը վերևից միշտ ձեզ վրա է լինելու: Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային: Ես, որպես նախագահ, միշտ պատրաստ եմ ծառայել իմ երկրին, մեր ազգին և այն կարևոր գործին, որ երկրապահն է անում»:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...